Փաշինյանը 15 զինվորների թաղման օրը շրջում է մարզերով՝ պարեկներին ներկայացնելու ու թանկարժեք մեքենաներ բաժանելու

Այսօր հողին են հանձնվելու այն 15 հայորդիները, ովքեր երկու օր առաջ ցավալիորեն մահացան Գեղարքունիքի սահմանային Ազատ գյուղում գտնվող և վերջին շրջանում որպես զինվորական կացարան օգտագործվող տան հրդեհի (պայթյունի) պատճառով։

Զինվորներին անմարդկային պայմաններում պահելու գլխավոր մեղավորներից ոչ մեկը՝ ո՛չ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը չայցելեցին դեպքի վայր։ Այս երկուսի անտարբերությունը և բանակից անտեղյակությունը երևաց պայթյունի օրը` Կառավարության նիստում, երբ Պապիկյանը Փաշինյանին էր թվարկում, թե բացի 2-րդ բանակային կորպուսի հրամանատարից, որ զինվորականներին են նաև հեռացրել պաշտոններից. Փաշինյանը հարցրեց՝ «դա երեք պաշտոնյաներ են, թե մեկ պաշտոնն է այդքան երկար», որին ոչ պակաս անտեղյակ նախարարն ասաց, որ դա մեկ պաշտոն է։

Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ ինչպես թքած է ունեցել 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի, սեպտեմբերյան հարյուրավոր զոհերի, ինչպես նաև այլ բախումների ժամանակ զոհվածների հիշատակի վրա, այնպես էլ նույն վերաբերմունքն ունի 15 զինվորների նկատմամբ։

Այսպես, այսօր, երբ նախատեսված է 15 զոհերի թաղման արարողությունը, Նիկոլ Փաշինյանն ու իր հանցախումբը այցելելու են ՀՀ մի քանի մարզեր՝ ներկայացնելու այդ մարզերում ներդրված պարեկային ծառայությունը

Փոխանակ երկրում սուգ հայտարարելուն, Փաշինյանը, կարծես ժողովրդին ծաղրելու մտադրությամբ, շրջագայելու է Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերով, այն դեպքում, երբ կարող էր պարեկային ծառայության բացման արարողությունները հետաձգել մի քանի օրով, այլ ոչ թե զինվորների թաղման օրը։

Եւս մեկ ուշագրավ փաստ. պարեկային ծառայության ներդրման շրջանակներում պարեկներին բաժանվելու են Toyota Fortuner մակնիշի 175 ավտոմեքենաներ՝ 45 մեխանիկ և 130 ավտոմատ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանաբար ունեն 15,9 միլիոն և 18,4 միլիոն դրամ արժեք։ Ընդհանուր առմամբ, այս 4 մարզերի համար միայն մեքենաների վրա կատարված ծախսերը կազմում են 3.1 մլրդ դրամ կամ գրեթե 8 մլն ԱՄՆ դոլար։

Անցած տարի Լոռի և Շիրակ մարզերում պարեկային ծառայության համար գնվել էր 140 հատ Toyota Rav4 և Toyota Camry ավտոմեքենաներ՝ ընդհանուր առմամբ 2 մլրդ 443 800 000 դրամ կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

Եթե այս ամենին գումարենք մանկական Եվրատեսիլի և ամանորյա զարդարանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 5 մլրդ դրամը կամ 12.5 մլն ԱՄՆ դոլարը, ապա կարող ենք ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության ավտոմեքենաների ու 2023 թ. ամանորյա զարդարանքների վրա ծախսվել է 10 մլրդ 543 մլն դրամ կամ մոտ 26.5 մլն ԱՄՆ դոլար։

Թե քանի հարյուրավոր-հազարավոր զինվորական կացարաններ՝ իրենց ամեն տեսակ հարմարություններով, կարող էր կառուցվել 26.5 մլն դոլար, թողնենք ընթերցողի դատին։

Աղբյուրը՝ yerkir.am

դիտվել է 1609 անգամ
Լրահոս
Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am