Լոռիում, այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր վթարից տուժածներից մեկին տեղափոխում են Երևան, ևս երկուսի համար ռեոնոմոբիլ է պատվիրվել:
Այսօր ժամը 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում գրանցված վթարից 7 տուժածները: Նրանք տարբեր չափի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանցից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ 7 տարեկան տղաներ:
Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս 5-ին այս պահին «Ալավերդի» բժշկական կենտրոնում համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերում:
«News.am»-ի տեղեկություններով՝ Ալավերդու բժշկական կենտրոնի ռեոնոմոբիլով տուժածներից մեկին այժմ տեղափոխում են Երեւան: Եվս երկու ծայրահեղ վիճակում գտնվող տուժածներին Երևան տեղափոխելու համար կենտրոնը ռենոմոբիլներ է խնդրել մայրքաղաքից:
Մեծահասականերից մեկի մոտ ներքին արյունահոսություն է: Նրան այս պահին վիրահատում են:
Տուժածների ինքնությունը դեռեւս պարզված չէ: Պարզ չէ նաև, թե որտեղից էին գալիս տուժածներն ու ուր էին գնում:
Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով երեխաներին Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը