Կապիկներից ո՞ր մեկի հրամանն ես կատարում Արգիշտի Քյարամյան. զոհված զինծառայողի ծնող (video)
Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որեւէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Նրա խոսքով, «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3 առերեսում է եղել ոստիկանների հետ, իսկ վերջին ամսում ոչինչ տեղի չի ունեցել. «Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն, Երեւի կամ գլխավորի (նկատի ունի վարչապետին-խմբ), կամ իր ձագերից մեկի հրամանը։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։
