Սաղիդ դռներին հասավ, որ չհարգեցիք մեր երեխեքի շիրիմն ու Նիկոլին ընտրեցիք․ Գարիկ Գալեյան (video)
«Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողներին բռնության դեպքից 5 ամիս անցել է, նույնականացրել ենք ոստիկաններին, փաստերը կան, լուսանկարները կան, երեւում է, թե ինչ բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, բայց մինչ օրս որեւէ կարմիր բերետավոր շանը մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ նկատելով, որ երեկվա ողբերգական դեպքից 6 ժամ անց արդեն ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներկայացնում էր, որ գրեթե ամբողջությամբ բացահայտվել է դեպքը։
«Ուզում եմ հասկանալ, թե երեկվա դեպքը ո՞նց են բացահայտել, իսկ այս դեպքից 5 ամիս է անցել, դեռ ոչինչ չեն բացահայտել։ Սա խոսում է այն մասին, որ երեկվա դեպքի եւ սեպտեմբերյան պատերազմի հետ կապված կոնկրետ Քննչական կոմիտեի մեղավորություն է, իրենք էլ թուրքական գործողություններ են կատարում։ Սրանք տղա չեն, ու տղա սպանելուց հաճույք են ստանում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
