Աշտարակի քաղաքապետն իր շռայլություններով հետ չի մնում Տարոն Մարգարյանից. միլիոններ են ծախսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար միլիոններ է ծախսել աղբաման ու նստարան գնելու համար։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը քաղաքապետարանի միջոցներով գնել է 25 հատ թուջե ձուլվածքով նստարան. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ։ Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ։ Բացի այս, գնվել է նաև 25 հատ աղբաման տարբեր գներով։ Օրինակ 5 հատ թուջե ձուլվածքով աղբամանի համար ծախսվել է 300 հազար դրամ՝ միավորը 60 հազար դրամ արժեքով։ Իսկ ահա 20 հատ աղբամանի համար ծախսվել է 1.4 մլն դրամ։ Այսինքն մեկ աղբամանն արժեցել է 70 000 դրամ։ Եվ ուշագրավն այն է, որ այս ամենը գնվել է Նիկոլ Դուման ընկերությունից, որից, ի դեպ, նույն նստարաններն ու աղբամանները գնում է Երևանի քաղաքապետարանը՝ հսկայական գումարներ ծախսելով։ Իսկ ինչպես հայտնիէ՝ Նիկոլ Դուման ընկերության հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Գևորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը Ուշադրություն․ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Իրանի առաջարկը ԱՄՆ-ին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am