Առաջին րոպեից դու դարձար իմ ողջ կյանքի սերը. Տաթևիկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանին
Այսօր «Տաշի գրուպ»-ի նախագահ, հայ բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Նրան իր շնորհավորական խոսք է ուղղել դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը․ «Առաջին րոպեից դու դարձար իմ ողջ կյանքի սերը։ Միգուցե, դու որպես իսկական տղամարդ, առաջինը տղա երեխա էիր սպասում, սակայն գեթ մեկ րոպե չթողեցիր ինձ կարծել, որ ես թուլություն ունեմ, քանի որ աղջիկ եմ։ Մանկուց դու ինձ այնպիսի նշաձող տվեցիր, որը թվում է՝ անհնար է անցնել․․․ Ես հասկացա, թե որքան շատ ես դու մեզ սիրում, երբ ես ինքս ծնող դարձա։ Ամբողջ աշխարհն իմ ոտքի տակ է և այն դու ես ինձ նվիրել։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե քո կինը, և իմ մայրն այդպիսին չլիներ։ Ծնունդդ շնորհավոր աշխարհիր ամենալավ մարդ», – գրել է նա։ Նշենք, որ նրան Instagram-ի իր էջով շնորհավորել էր նաև կինը՝ Էթերի Կարապետյանը:
