Սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժություններ Հայաստանի հետ սահմանին, իսկ Արսենյանը կոչ է անում ազատվել ռուսական «վտանգից»

Թուրքական բանակը և ևս 7 երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում, որը գտնվում է մոտ Հայաստանի հետ սահմանին։ Զինավարժություններում մասնակցում են նաև ադրբեջանական ստորաբաժնությունները:

«Ձմեռ-2023» զորավարժություններն իրականացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի հիման վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ներքո:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը:

Իսկ նույն այդ ժամանակ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանը մերժեց անցկացնել երկրի տարածքում ՀԱԿՊ-ի զորավարժությունները, ինչը մեսիջ էր Անկարային և Բաքվին, որ կարելի է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ Հայաստանի հանդեպ:

Նիկոլ Փաշինյանի այս թուրքամետ քայլը նույն բովանդակությամբ է բացատրում Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը: Ըստ նրա, ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում հավերժ չէ, առանց դրա Հայաստանը ոչ մի վտանգ չներկայացնող Թուրքիայի համար հարեւան կդառնա:

Ինչպես նշում է ՔՊ պատգամավորը, 1990-ականներին Հայաստանի իշխանությունները Թուրքիային դիտարկում էին, որպես էկզիստենցիալ սպառնալիք, իսկ ռուսական զորքերը՝ պաշտպանություն նրանից։ Արսենյանի կարծիքով, թուրքական սահմանին ռուսական ռազմական ներկայության գերնպատակը ոչ թե Հայաստանի պահպանման գործառույթն էր իրականացնում, այլ Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիք: Իսկ ըստ ՔՊ պատգամավորի, Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին անկախությունը ճանաչելուց հետո:

Արսենյանն համոզված է, որ ռուսական ռազմական ներկայությունը դադարելուց հետո Հայաստանին կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Արսենյանի այս մտքերը ցնծությամբ են ընդունվել Ադրբեջանում: Այստեղ համոզված են, որ Փաշինյանին հաջողվելու է կյանքի կոչել Արսենյանի գաղափարները, և ուրեմն Ադրբեջանը պետք է պատրաստ լինի, որ դրանից հետո Հայաստանի հանդեպ հանդես կգա նոր պահանջներով, իսկ վերջնաարդյունքում կյանքի կոչելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը:

Հասկանալի է, որ այդ փուլում կոմերսանտ Արսենյանը չի ապրելու Ադրբեջան դարձած նախկին Հայաստանում, սակայն, իր ֆինանսական կարողությունները նա կկարողանա տասնապատկել հենց այդ ծրագրի կյանքի կոչման արդյունքում:

Իսկ ներկայիս հայ հանրությունն այսօր պիտի ընտրություն կատարի, փրկել Հայաստանը, թե նպաստել Գուրգեն Արսենյանի հարստացմանը հայ ժողովրդի կործանման հաշվին: Կամ-կամ, երրորդ տարբերակ չկա,

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1091 անգամ
Լրահոս
Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am