Մտածել, որ ճանապարհը բացելով, մեր խնդիրները վերանալու են, կարծում եմ՝ տեղին չէ․ Հակոբ Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է․ «Դեռ ինչքա՞ն կարող է Արցախը շրջափակման մեջ դիմակայել՝ հաշվի առնելով, որ խնդիրներ կան նաեւ էլեկտրաէներգայի հետ կապված, «Իրավունքը» հետաքրքրվել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանից։


- Բազմապիսի խնդիրներ կան՝ սկսած զուտ կենցաղային մակարդակի հարցերից, վերջացրած առողջապահականով ու սոցիալ-տնտեսականով, որոնք գնալով ավելի են սրվում: Սակայն կարելի է ասել, որ շրջափակման ժամանակ ստեղծված օպերատիվ շտաբը, կարծես թե, որոշակի գործուն մեխանիզմներ է փորձում իրականացնել Արցախի Հանրապետությունում, որպեսզի կարողանան որքան հնարավոր է մեղմեն այս խնդիրները: Բազմաթիվ միջոցառումներ եւ գործողություններ է նախատեսված, որոնց մասին պարբերաբար իրենք տեղեկացնում են: Կարեւորն այն է, որ արցախցին հասկանում է, թե ինչի համար է հայտնվել այս դժվարությունների մեջ եւ պատրաստ է հանուն իր պայքարի, հանուն իր որոշման այս ամենի միջով անցնել: Դժվարությունները միգուցե մի քիչ կմեղմանան կամ մի քիչ կավելանան, մենք դեռեւս պատրաստ ենք գտնվել այսպիսի դժվարությունների մեջ՝ հանուն մեր պայքարի հաղթական ավարտի: Սա մենք որոշել ենք 1988թ.-ից, եւ կարծում եմ՝ այդքան էլ անսպասելի չէր այս իրավիճակն արցախցու համար:

— Ինչպե՞ս եք տեսնում Արցախը Հայաստանին կապող կենսական միջանցքի բացման հնարավորությունը, եթե չկան որեւէ բանակցություններ, համենայնդեպս, Մոսկվայում նախատեսված հանդիպումներից Փաշինյանը հրաժարվեց: Տեսակետներ կան, որ, ի վերջո, պետք է ճանապարհը բացել ուժի կիրառմամբ:

— Այս պահի դրությամբ՝ այո, իրոք, չկան բանակցություններ: Կարծում եմ՝ ճանապարհը դեռեւս երկար ժամանակ կփորձեն Ադրբեջանի այդ հրոսակախմբերը փակ պահել, որպեսզի կոտրեն արցախցու կամքը: Ճանապարհի փակելն այդ ամբողջ ռազմական հանցագործության օղակներից մեկն է, եւ սա շարունակությունն է դեռեւս 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված 44-օրյա պատերազմի: Հետեւապես, մտածել, որ ճանապարհը բացելով, մեր խնդիրները վերանալու են, կարծում եմ՝ տեղին չէ: Պետք է պատրաստ լինենք այսպիսի բազմաթիվ խնդիրների: Մեծ հաշվով Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի պատերազմն արդեն երկու տարուց ավել է շարունակվում է եւ դեռ կշարունակվի: Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, այստեղ կարեւորն այն է, որպեսզի արցախցին հաստատակամ լինի իր որոշմանը, եւ ճանապարհի բացելու գինը չլինի որեւիցե զիջում կամ հետքայլ: Եվ ճանապարհի բացումը պետք է անպայման լինի մեր պայմաններով, հակառակ դեպքում՝ ցանկացած որեւէ այլ կողմի միջոցով ճանապարհ բացելը կլինի այդ ճանապարհը բացողի պայմանները: Իսկ ավելի մանրամասն, թե ինչպիսի տակտիկական միջոցներով պետք է այն իրականացնել, այդ մասին խոսելը դեռեւս վաղ է՝ հաշվի առնելով, որ իշխանությունները պետք է որոշում կայացնեն, քան թե մենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am