Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է տեղափոխվել Հայաստան, Արցախ են տարվել սնունդ ու դեղորայք

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ճանապարհի փակման առաջին իսկ օրվանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջարկել է իր ծառայությունները եւ շարունակում է կոնֆիդենցիալության սկզբունքով հարցեր քննարկել կողմերի հետ։ Բայց որոշում կայացնելը՝ ինչ տանել եւ ինչքան, մեր ձեռքում չէ եւ պետք է համաձայնեցված լինի կողմերի հետ»,- «Հրապարակին» հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Այս ընթացքում Կարմիր խաչի ջանքերով 30 հիվանդ է Արցախից տեղափոխվել Հայաստան եւ ՀՀ կառավարության կողմից դեղորայքով բեռնված 2 բեռնատար։ Մեկը՝ դեկտեմբերի 25-ին, մյուսը՝ հունվարի 15-ին։ Նաեւ սննդային փաթեթներ են բաժանել արցախցիներին։ «Տարվել է մանկական սնունդ, սնունդ հիվանդանոցների համար, իսկ մեր աշխատակիցները Ստեփանակերտում հունվարի 6-ին տեղի մեր հնարավորություններից բաշխել են ցերեկային խնամքի մանկական կենտրոններին, տարեցներին եւ մի քանի հիվանդանոցների փոխանցել ենք մեկ ամսվա սպառման սննդային փաթեթներ, որոնք այնտեղ կարող են օգտագործվել խոհանոցներում»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է միայն պետությունների կառավարությունների հետ՝ հետեւյալ ընթացակարգով․ տվյալ պետության պատկան մարմինների նախաձեռնություն, Կարմիր խաչի միջնորդություն եւ համաձայնեցում կողմերի հետ, որոնք ընդգրկված են տվյալ իրավիճակում։ «Մենք այս ամենը կարող ենք անել, սակայն պետք է լինի համաձայնեցում։ Իրավիճակն այնպիսին չէ, որ կողմերի հետ հեշտությամբ գտնենք հնարավոր տարբերակները։ Տարբեր նախաձեռնություններ ընթացքի մեջ են»,- ասում է Զառա Ամատունին։ Չի՞ կարող արդյոք Կարմիր խաչն Արցախ տեղափոխել այն երեխաներին, որոնք շրջափակումից առաջ եկել էին Հայաստան ու այժմ չեն կարողանում մեկնել տուն, իրենց ծնողների մոտ, եւ Արցախի այն բնակիչներին, որոնք մնացել են Հայաստանում, ընտանիքներից հեռու։ «Կարող ենք աջակցել։ Այս հարցը եւս կողմերի հետ քննարկվում է»,- ասաց Զառա Ամատունին։

Իսկ Ստեփանակերտի բնակիչները, որոնք 27 օր է՝ շրջափակված են, բողոքում են, որ քաղաքում սով է։ Կարմիր խաչի, ռուս խաղաղապահների բաժանած օգնությունները կռվախնձոր են դառնում։ «Գյուղերից բերում են ձու ու 1 ձուն վաճառում են 500 դրամով։ Ես այսօր խանութ էի գնացել, գնեցի մեկ բանկա թթվասեր, մի հատ հաց, փոքր կտոր պանիր ու այդ ամենի համար վճարեցի 1600 դրամ։ Սա էլ կարող ես գնել, միայն եթե շատ շուտ գնաս խանութ՝ առավոտյան 8-9-ին։ Հետո ամեն ինչ վերջանում է»,- մեզ պատմեց Ստեփանակերտի մի բնակիչ։ Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես են ռուս խաղաղապահները մեկական տոպրակ միրգ՝ նարինջ, բանան, կիվի, բերել հիվանդանոցում բուժվող հիվանդների համար։ «Բժիշկները խնդրեցին, որ իրենց էլ մի քիչ տան, բայց մերժվեցին։ Մի հղի բժշկուհու համար հիվանդներից մեկը մի ապելսին տվեց միայն»։

ՀԳ․ Ըստ Արցախի դատախազության տվյալների, մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ են մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք եւ հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), Լաչինի միջանցքով, մեկ ուղղությամբ, Հայաստանից Արցախ են մեկնել օրական միջինը 454 մեքենա, ավելի քան 1.200 մարդ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am