Ալեն Սիմոնյանի հերթական լկտի պահվածքը (video)

ԱԺ-ն քննարկում էր Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։ Վարման կարգով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի ՀՊ անդամի քվեարկությանը։ Արձագանքելով Արծվիկ Մինասյանին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցադրեց ․ «Ինչո՞ւ մեր նիստերի օրակարգերին դեմ եք քվեարկում»՝ մեղադրանքներ հնչեցնելով ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցութունների հասցեին։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «աբսուրդ» է որակում ԱԺ-ում ընդդիմադիրների քվեարկության ձևը։

«Վերջին չորս-հինգ նախագծերին, որ մենք այստեղ քվեարկում ենք, ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել։ Ես այսպես եմ պատկերացնում քաղաքականությունը՝ քաղաքացիներն ընտրում են պատգամավորներին, որպեսզի պատգամավորները, ըստ իրենց ստացած մանդատի, ծանրութեթև անեն եկող նախագծերն ու քվեարկեն կողմ, դեմ կամ, ինչ-որ դեպքերում՝ ձեռնպահ», - ԱԺ-ում հայտարարեց Ռուբինյանը։

Նա ընդգծեց՝ եթե բոլոր նախագծերին ընդդիմությունը քվեարկում է ձեռնպահ, ինքը կարող է ենթադրել, որ ընդդիմությունն ուղղակի քվեարկում է, որ չզրկվի աշխատավարձից։

«Սա քաղաքական աբսուրդ է», - հավելեց Ռուբինյանը։

Ռուբինյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

« Հարգելի քաղաքացիներ հենց նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից փորձ է արվում հերթական մանիպուլյացիան նետել դաշտ՝ փորձելով քվերակողների աունից, մեզնից՝ մեր քվեարկության վերաբերյալ բացատրություն ակնկալել ։ Առնվազն, պարոն Ռուբինյան, Դուք մեզ չեք քվեարկել․ եթե «Հայաստան» դաշինքին եք քվեարկել հրապարակային ասեք, մենք շատ շնորհակալ կլինենք և բացատրություն կտանք Ձեզ ։ Ինչ վեաբերվում է պատգամավորների քվերակությանը , նրանց ազատ կամքի արտահայտմանն ու համոզմունքին Դուք հենց հիմա ցույց եք տալիս երկրորդ իրական դեմքը, այն է, որ փորձելու եք մանիպուլյացիաների միջոցով ներկայացնել ԱԺ նիստերում մեր մասնակցությւոնը։ Կա մի շատ պարզ բան․ աշխատավարձի և պարգևատրումների թիվ մեկ ջատագովը դուք եք , անընդհատ ձեզ պարգևատրելու մոլուցքը ձեր մեջ է եղել, ոչ թե՝ մեր։ Եվ, պարոն Սիմոնյան, ընտրությունների կեղծման մասին մեզ՝ Դաշնակցությանը մեղադրելը մեղք է։Իսկ հիմա հակադարձ հարց եմ ուղղում․ ձեզ․ ինչո՞ւ եք դուք կողմ քվեարկում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փաթեթին, որը կիսատ-պռատ է, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտված նախագիծ է»։

Արձագանքելով , «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, Ձեր իրավասությունների ու լիազորությունների մեջ չի մտնում քվեարկությունները մեկնաբանելը, եթե ելույթի ու վարման կարգով իրավունք ունեք դիմեք նախագահողին, թույլտվություն ստացեք և նոր մեկնաբանեք»,- դիմելով Ռուբեն Ռուբինյանին ասաց Արթուր Խաչատրյանը։

դիտվել է 648 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am