Որտեղից է գալիս Ռուբեն Վարդանյանի հրաժարականի պահանջը. պատգամավորների հետ անկեղծ զրույց է եղել

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արցախցի պատգամավորների երեկվա հանդիպումից: Արցախից մեզ հայտնեցին, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են մեծ մասամբ անվտանգային հարցեր: Արայիկ Հարությունյանը արցախցի պատգամավորներին հստակ ասել է, որ իրավիճակն Արցախում ծայրահեղ է, իսկ Լաչինի միջանցքի հարցն, առհասարակ, փակուղում է. Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ որեւէ կողմի հետ:

Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խոսակցություններին, Արցախից մեզ մանրամասնեցին, որ թեեւ ոչ ուղիղ տեքստով, բայց խոսվել է, որ հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից եւ Արեւմուտքից: Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:


Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում վստահեցրել է, թե Ռուբեն Վարդանյանի հետ անձնական որեւէ խնդիր չունի: Արցախում բոլորը գիտեն, որ իրականում թեեւ տպավորություն կա, թե Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են նշանակել պետնախարար, իրականում այդպես չէ, առավել եւս՝ որ ՌԴ շահի դեմ Վարդանյանն արդեն դուրս է եկել իր տարբեր հայտարարություններով, այսինքն՝ Վարդանյանը «ռուսների մարդը չէ», նրան Արայիկ Հարությունյանն է նշանակել՝ չճշտելով այդ նշանակումը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am