Սիլ ընկերությունն ու «սև ցուցակը». հերքման հերքում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նաեւ «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ասելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»:

Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս» ընկերությունը շտապեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ուղարկել հերքման ինչ-որ տեքստ՝ պահանջելով «մեկշաբաթյա ժամկետում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին իսկ թողարկման մեջ՝ 1-ին էջում, եւ www.armlur.am կայքում հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակում» փաստը»: Բայց ի՞նչը հերքենք, եթե մենք ունենք մեր գրածը վկայող կոնկրետ փաստաթուղթ:


Եւ այսպես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնանշման հարցում: Մասնակցության հայտեր ներկայացրել են «Սիլ ինշուրանս»,«Ռոսգոսստրախ-Արմենիա», «Արմենիա ինշուրանս», «Բի Բի Էս Սի», «Նաիրի ինշուրանս» ընկերությունները եւ Ա/Ձ Արթուր Կարապետյանը:

Նվազագույն գին առաջարկել է «Նաիրի ինշուրանս» ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամ, իսկ ՊԵԿ-ի կողմից պլանավորված առավելագույն ընդհանուր արժեքը եղել է 4 մլն 986 հազար դրամ: Բոլոր մասնակիցները ճանաչվել են հրավերի պահանջների նկատմամբ ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցներ, ինչից հետո նիստը կասեցվել է, եւ բոլոր մասնակիցները հրավիրվել են գների նվազեցման համար միաժամանակյա բանակցությունների:

Բանակցությունների ավարտին մասնակիցները հայտով ներկայացված գները թողել են անփոփոխ, եւ «Նաիրի ինշուրանս» ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից:

Նշենք, որ «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «ԲԻ Բի Էս Սի» ընկերությունները նույն գնային առաջարկն են ներկայացրել՝ 4 մլն 846 հազար դրամ, սակայն «Սիլ ինշուրանս»-ի համար անհասկանալի է, թե ինչու է «Սիլ ինշուրանս»-ը վերը նշված ընկերություններից հետո հաջորդ տեղը զբաղեցրել այն դեպքում, երբ «Բի Բի Էս Սի»-ն չի հանդիսանում ապահովագրական ընկերություն եւ գնման ընթացակարգին իրավունք չի ունեցել մասնակցելու: Ստացվել է, որ հարցմանը մասնակցել են թվով 4 ապահովագրական ընկերություն եւ 2 ոչ ապահովագրական ընկերություններ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը դիմել է բողոքներ քննող անձին եւ խնդրել պարտավորեցնել Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով գնահատող հանձնաժողովին դադարեցնել «Նաիրի ինշուրանս» ընկերության վերաբերյալ կայացված որոշումը, նաեւ խնդրել է «Նաիրի ինշուրանս», «Արմենիա ինշուրանս» եւ «Բի Բի Էս Սի» ընկերությունների հայտերը գնահատել անբավարար եւ մերժել։

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշել է «Սիլ ինշուրանս»-ի բողոքը բավարարվել մասնակիորեն եւ «Բի Բի Սի Էս» ընկերության հայտը գնահատել անբավարար ու մերժել: Մնացած մասով բողոքը մերժվել է: Ներկայացնում ենք նաեւ ՊԵԿ-ի պահանջը «Սիլ ինշուրանս»-ին ներառելու «սեւ ցուցակում»:

Հիմա ինչպե՞ս հերքի «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ պաշտոնական տեղեկությունը, որը կա նաեւ բաց աղբյուրներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am