Հնարավոր է՝ Իշխանի հարցն առանձնացնեն

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բացակայությունների հիմքով «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմել-չդիմելու հարցը կքննարկվի ԱԺ խորհրդի հունվարի 20-ի նիստում։ Հունվարի 13-ի քննարկումը հետաձգվել էր ընդդիմադիրների չներկայանալու պատճառով։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ «պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով»: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրները մտադիր չեն ներկայանալ նաեւ հունվարի 20-ի նիստին։ «Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշում է ընդունում, ապա ԱԺ նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է ՍԴ՝ նշելով հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը»։ Եթե որոշում չի ընդունում, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է 1 ամսվա ընթացքում նույն հարցով դիմել ՍԴ: ՔՊ-ն, որոշ տեղեկություններով, մտադիր չէ որեւէ պատգամավորի հարցով դիմել ՍԴ։

Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ավելորդ գլխացավանք պետք չէ իրենց, մանավանդ որ ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը եւ խելոք ներկայանում են ԱԺ նիստերին։ Թեպետ խմբակցությունում կան պատգամավորներ, որ հակված են «մեծ-մեծ» բրդող Իշխան Սաղաթելյանի հարցով դրական որոշում կայացնել։ Սաղաթելյանն ամենաշատ բացակայած պատգամավորն է՝ 278 բացակա ունի, հաջորդը Արմեն Ռուստամյանն է՝ 240, եռյակը եզրափակում է Գեղամ Մանուկյանը՝ 236-ով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am