Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը

Ռուսական ՌՏՈՒ-ի կողմից սիրիացի քրդերին տրամադրվող օգնությունը Սիրիայում նոր փոփոխություններ է առաջ բերում, գրում է Huffington Post-ի վերլուծաբան Ջոզեֆ Միկալլեֆը:  Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը, օգնելով սիրիացի քրդերին եւ կառավարական զորքին, միանձնյա փոխում է Սիրիայի մարտադաշտերում ուժերի դասավորությունը:  Սիրիական ժողովրդավարական բանակը քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների հետ միասին առաջանում է սիրիա-թուրքական սահմանի երկայնքով. սահմանի գրավման դեպքում քրդերը կփորձեն   քրդերով բնակեցված թուրքական հողերը միացնել Սիրիայի հյուսիսում գտնվող Արեւմտյան Քուրդիստանին  (Ռոջավային): Սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի գերակա նպատակն է թույլ չտալ իր հարավային սահմանների մոտ քրդական ինքնավար պետության ստեղծում, իր կարեւորությամբ երկրորդ նպատակը Ասադի վարչակարգի տապալումն է եւ Սիրիայում սուննի կառավարության ստեղծումը, գրում է փորձագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնահատակ ավերվել է: Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը», — կարծում է պորտալի վերլուծաբանը: Անկարայի համար իրավիճակն օրեցօր վատանում է. Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի հետ հակամարտության վիճակում, ինչը հղի է երկու երկրի միջեւ ռազմական ուղղակի բախմամբ, եթե Անկարան որոշի ներթափանցել Սիրիա, հավելում է վերլուծաբանը: Բացի այդ, ԻՊ-ի հանդեպ թուրքական քաղաքականության երկիմաստությունը, ինչպես եւ Անկարայի` քրդերի դեմ պայքարի վրա կենտրոնացածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության նախապայման  են: Սիրիայում գործող ամերիկյան հատուկ ստորաբաժանումները գիտեն, որ Անկարան աջակցում է ԻՊ-ի գրոհայիններին, նշում է Միկալլեֆը: Ռեյդերից մեկի ժամանակ հատուկ ջոկատայիններին հաջողվել էր վերացնել ԻՊ-ի  «ֆինանսների նախարարին», որը համակարգում էր Սիրիայում եւ Իրաքում գազի անօրինական արդյունահանումը: Բացի այդ,   վկայություններ են ստացվել այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները գիտեին Թուրքիա սեւ ոսկու մաքսանենգ ներմուծման մասին եւ հավանաբար մատների արանքով էին նայում դրան:», — ասված է նյութում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am