Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն ուզում է հանդիպել Ասադի հետ սակայն մերժում է ստանում. Ինչու՞

Ինչպես հայտնի է, այս տարվա ամռանը Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որտեղ շատ դժվար է լինելու Էրդողանի համար հաղթանակ կորզելը: Մի կողմից նա ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից նրա ավելի 19 տարվա կառավարումը արդեն հոգնեցրել է շարքային թուրքերին: Քաղաքականության մեջ այդ երևույթը բնական հիմք ունի, քանզի հանրության տրամադրությունները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Եվ այդ երևույթը բոլոր երկրներին է բնորոշ: Էրդողանի ներկայիս վիճակը դժվարացել է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում անցյալ տարի հաստատված էր ավելի քան 70 տոկոսանոց ինֆլյացիայի ցուցանիշ, ինչը աննախադեպ երևույթ է: Նույն ժամանակները տիրում եին հետխորհրդային երկրներում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դրա համար էլ, այդ երկրներում կարճ ժամանակ անց փոխվեցին իշխանությունները:

Այլ է Թուրքիայի պարագայում: Այս երկրում մի կողմից Էրդողանն ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից հանրության մեծ մասը դժգոհ է նրանից այն բանի պատճառով, երկրում մարդկանց կենսամակարդակը ընկել է երկուսից երեք անգամ: Բացի այդ, գալիք ընտրություններում Արևմուտքը միանշանակորեն աջակցելու է Էրդողանի գլխավոր հակառակորդին, ինչը նշանակում է, որ այդ երկրում ընտրություններից հետո ստեղծվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ, որտեղ Արևմուտքը աջակցելու է Էրդողանի հակառակորդին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը՝ Էրդողանին:

Հենց այս հանգամանքն հաշվի առնելով, ընտրություններից առաջ թուրքական երկու հիմնական բևեռների ներկայացուցիչները այս նախընտրական փուլում փորձում են լրացուցիչ վարկանիշներ հավաքել: Օրինակ, քեմալականներին հաջողվել է քրդերի մեծ մասին քաշել իր կողմը: Էրդողանն էլ իր հերթին փորձում է երկրից դուրս հավաքել քաղաքական ակցիաներ: Ռուս-ուկրաինական հացահատիկի շուրջ գործարկը այդ շարքից է: Նաև Էրդողանի դրական ակցիաներից է արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաջողությունը, որն, ինչպես հայտնի է, առանց Էրդողանի կողմից բաց աջակցության հնարավոր չէր լինի:

Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Էրդողանը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս միջնորդի Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մոսկվան, իհարկե ուզում է աջակցել Էրդողանին, բայց զարմանալիորեն հանդիպում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիմադրությանը:

Վերջինս այդ հանդիպման համար պայման է դնում, որ թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայի տարածքից: Անկարան պետք է ճանաչի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ չպետք է աջակցի Ասադի քաղաքական հակառակորդներին: Ասադի այս պայմանների ընդունումը Էրդողանի համար կնշանակեր քաղաքական ինքնասպանություն: Մյուս կողմից նրան անչափ անհրաժեշտ է Ասադի հետ հանդիպումը, որպեսզի թուրք հանրությունը տեսնի, որ այս հարցում հանգուցալուծում կա:

Եթե նախկինում Ասադն էր ծանր վիճակում գտնվում, ապա այսօր նույն վիճակում է Էրդողանը և այդ իսկ պատճառով Ասադը խաղում է կոշտ դիրքերից, հասկանալով, որ միայն այդ դեպքում նա կկարողանա լուծել իր երկրի խնդիրները: Այդ օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք լինի երկրի իրական լիդերը, ով իր սկզբունքային պահվածքով ստիպում է հակառակորդին զիջումների գնալ, նույնիսկ հաշվի չառնելով իր գլխավոր դաշնակցի հորդորները:

Պատկերացնում էք, եթե Սիրիայի առաջնորդը լիներ, օրինակ Փաշինյանի նման տիպի գործիչը: Նա վաղուց հեռացված կլիներ իշխանությունից, իսկ այդ երկիրն էլ կունենար Իրաքի ճակատագիրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Միայն գազը չի, որ կտրելու են. հաջորդ քայլին ի՞նչ է պահանջելու Պուտինը Նիկոլից. Էլբակյան (video) #ՈՒՂԻՂ․ Անգրագետներին բուծելով՝ Նիկոլը կադրային ռեզերվ ա պատրաստում իր համար․ Ադիբեկյան (video) Խայտառակություն․ Արգիշտի Մեխակյանն իր հարցազրույցում հորն անվանեց հանցագործ․ Էլբակյան (video) «Անդրանիկ Քոչարյանը բերանից թռցրեց ճշմարտությունը․ Փաշինյանը զբաղվելու է իր հարցո՞վ» (video) Առուշ Առուշանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ ինչի դիմաց «հերոսը» վաճառվեց․ Էդգար Էլբակյան (video) «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան «Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման խիստ գնահատական տվեց Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) «Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Հակառակը պետք է լիներ Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ» «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է Ես պնդում եմ՝ սպшնություն է եղել․ հերոս փոխգնդապետ Սուրենի հայր (video) Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ» Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Իրավիճակը Եռաբլուրում․ մարդկանց հոսքը չի դադարում (video) Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am