Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը 2017-ին աստղաբաշխական ժառանգություն է ստացել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական և անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան: Գեղարքունիքի մարզպետի հաշվին առկա է 40 մլն-ից ավելի ՀՀ դրամ: Բավականին վերջերս՝ ըստ հայտարարագրի, Բոթոյանը 30 մլն-ի ժառանգություն է ստացել: Վերջինիս եկամուտներն այս տարի կազմել են 32 մլն ՀՀ դրամ: Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան է: Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որևէ բառ չի ասել: ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը նախկին ՕԵԿ-ական է և պատգամավոր ընտրվել էր հենց այս կուսակցությունով: Բոթոյանն այն ժամանակ լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am