ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը առանձնատուն է կառուցում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ բախտը չժպտաց որոշ պատգամավորների, ովքեր այդպես էլ չհայտնվեցին 6-րդ գումարման ԱԺ-ում: Նրանցից մեկն էլ գյումրեցի, ակտիվ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էր: Թեև նրա Գյումրիից չընտրվելն այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նա պատգամավորի պաշտոնը զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցրած իր հորիզոնականի շնորհիվ: «Armtimes.com»-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Ավետիսյանը բիզնեսով է զբաղվելու, թեև վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: Այժմ նա ակտիվ շինարարությամբ է զբաղված` նոր առանձնատուն է կառուցում: Ավետիսյանը շինարարությունն իրականացնում է Գյումրիում` Մադոյան փողոցի իր մյուս տան դիմաց: «Armtimes.com»-ի այս տեղեկությունն Ավետիսյանը մեզ հետ զրույցում չհերքեց: Նրա հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Պարոն Ավետիսյան, քաղաքականությունից դուրս եկա՞ք, ինչո՞վ եք այժմ զբաղվում: Հիմա զբաղվում եմ կուսակցական աշխատանքով: Իսկ ինչ-որ այլ աշխատանքի ցանկություն կամ մտադրություն ունե՞ք: Ցանկություն էլ կա, մտադրություն է կա… Իսկ առաջա՞րկ: Դեռևս կոնկրետ առաջարկ չկա: Իսկ ի՞նչ պաշտոն եք ցանկանում զբաղեցնել: Հիմա դրա ժամանակը չէ: Կլինի առաջարկ, կմտածեմ: Պարոն Ավետիսյան, խոսվում է, որ բիզնեսով եք զբաղվելու, ճի ՞ շտ է: Ճիշտն ասած` երբեք չեմ զբաղվել, ու մտադրություն էլ չունեմ: Պարոն Ավետիսյան, այս պահին Ձեր առանձնատան դիմաց, ինչ-որ նոր կառույցի շինաշխատանքներ է իրականացվում: Նոր առանձնատո՞ւն եք կառուցում: Նոր առանձնատուն չեմ կառուցում: Վաղուցվա իմ տան հիմքերի վրա տուն եմ կառուցում: Ինչպիսի՞ տուն է լինելու, երկհարկանի՞, կնկարագրե՞ք: Նորմալ, սովորական տուն է լինելու: Մարդու ապրելու համար` սովորական տուն: Պարոն Ավետիսյան, բնակարանի խնդիր ունե՞ք, որ նորն եք կառուցում: Ձեր առանձնատունը կիսակառույցի դիմաց է, չէ՞: Դիմացինն առանձնատուն չէ: Ընդհանուր բակի մեջ, ընդհանուր տուն է»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am