Ալիևի հետ սպասվող հանդիպումից Սերժ Սարգսյանը ձեռնունայն չի վերադառնա

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեկամյա ընդմիջումից հետո առաջին անգամ լրջորեն քննարկվում է ԼՂ հարցով նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, անցյալ տարվա հունիսին 20-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Այս մեկ տարվա ընթացքում միջազգային միջնորդներն ամեն կերպ փորձում էին Սարգսյանին և Ալիևին կրկին մեկ սեղանի շուրջ նստեցնել, սակայն ապարդյուն: Մեծ դժվարությամբ էր հնարավոր լինում անգամ կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկու, թե երեք հանդիպումները: Այնպես որ, հաջողություն էր համարվում անգամ Էդվարդ Նալբանդյանին եւ Էլմար Մամեդյարովին նույն սեղանին շուրջ նստեցնելը: ԼՂ հարցով բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանը նախապայմաններ ներկայացրեց դեռեւս ապրիլյան պատերազմի օրերին, ապրիլի 5-ին ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում արձանագրվեց, որ առաջնահերթ պետք է վստահության մեխանիզմներն ամրապնդվեն՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, դիտորդների թվաքանակն ու նրանց տեղակայման վայրը փոխվեն: «Մենք բանակցենք, իսկ այնտեղ կրակեն, որտե՞ղ եք տեսել այդպիսի բանակցություններ»,- խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն այսպես հիմնավորեց Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում: Ու քանի որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը, բարձր մակարդակով հանդիպման շուրջ որեւէ լուրջ գործընթաց չէր նախաձեռնվում: Եթե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականության մասին խոսեին միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ու համանախագահող երկրների ներկայացուցիչները, դեռ կարելի էր մտածել, որ դա ընդամենը ցանկություն է: Բայց մի քանի այլ հանգամանքներ հուշում են, որ այս անգամ գործ ունենք կոնկրետ գործընթացի հետ, որը, եթե ֆորս մաժորներ չլինեն, կունենա նաև կոնկրետ արդյունք: Նախ՝ Ալիեւի հետ հանդիպելու մասին դրական խոսեց անձամբ Սերժ Սարգսյանը: «Նրանք (ԵԱՀԿ ՄԽ համանախագահները-հեղ.) հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ﬔր դիրքորոշման մասին, ﬔնք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպուﬓերից, որովհետև այդպիսի հանդիպուﬓերը պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց, այնուհանդերձ, ﬔնք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու»,- հուլիսի 17-ի «Ռ-էվոլյուցիայի» հարցազրույցում ասաց Սարգսյանը: Դրանից մի քանի օր անց Սոչիում Վլադիմիր Պուտինն «առանց փողկապի» զրույց ունեցավ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ԶԼՄ-ների, այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, և Վլադիմիր Պուտինը վերջին պահին է Ալիևին հրավիրել Սոչի: Ողջունելով Ադրբեջանի նախագահին, Վլադիմիր Պուտինը նշել է իրենց զրույցի թեման. «Տարածաշրջանում իրավիճակը պարզ չէ, հույս ունեմ մեր այսօրվա հանդիպման ընթացքում կկարողանանք բոլոր դժվար հարցերի լուծումները գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: Բնականաբար, խոսքը ԼՂ հիմնահարցի մասին է, որի օրակարգային խնդիրը բանակցությունները վերսկսելն է: Դրանից հետո ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը անդրադարձավ թեմային: Հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցներում նա հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ընդգծեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: «Անհրաժեշտ է շփման գծից և սահմանամերձ գոտուց հետ քաշել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ»,- ասաց նա: Իսկ երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարելով, որ համանախագահներն այժմ աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ասաց, որ ՌԴ-ն մշտապես աջակցել է ղարաբաղյան գոտում լարվածության թուլացման քայլերին, որոնք քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ: «Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար»,- ասել է Զախարովան: Այս բոլոր հայտարարությունները, իհարկե, փոխկապակցված են և, ըստ էության, այն նախապատրաստական աշխատանքն են, որի մասին «Ռ-էվոլյուցիայի» եթերում խոսում է Սերժ Սարգսյանը: Նա նաև ասում է, որ այդ աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկի վերաբերյալ դիրքորոշում: Չենք կարող ասել, թե հատկապես որ առաջարկը նկատի ունի Սարգսյանը, սակայն այս պահին առնվազն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ սպասվող հանդիպման օրակարգում պետք է վստահության մեխանիզմները լինեն: Իհարկե, այս հարցում կարեւորն Ադրբեջանի դիրքորոշումն է, որը, վստահ ենք, հստակեցվել է Սոչիում՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Երեկ Մարիա Զախարովան նաեւ ասել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո նախագահների մակարդակով հանդիպման մասին հայտարարություն կարվի: Զախարովան նկատի ունի հայտարարություն, որ կոնկրետություն կպարունակի Սարգսյան-Ալիեւի հանդիպման մասին: Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի և ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որևէ լուրջ, դրական տեղաշարժի»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am