Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ քրդական ուժերը չեն պատրաստվում ստեղծել անկախ քրդական պետություն` թուրք-սիրիական սահմանի մոտ: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «haberler» լրատվական կայքին:
«Սիրիայում Թուրքիայի հարևանությամբ չենք ցանկանում ստեղծել անկախ քրդական պետություն: Թուրքիայի` անվտանգության գոտի ստեղծելու ջանքերը, բացահայտ միջամտություն է Սիրիայի ներքին գործերին»:
Ըստ նրա` այժմ քրդերի բուն նպատակը սահմանադրական իրավունքների ձեռքբերումն է:
Խոսելով այն լուրերի մասին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք` Մուսլիմը ընգծել է, որ թուրքական կողմը մի շարք երկրների փորձում է ներքաշել սիրիական պատերազմի մեջ: Սակայն ըստ նրա` այդ հարցում Թուրքիան հաջողության չի հասնելու:
Մուսլիմը հարցազրույցի վերջում ասել է, որ Սաուդյան Արաբիան բավականին խելացի է և Թուրքիայի հետ չի մտնի սիրիական պատերազմի մեջ:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը