«Սիգարոն» ծխախոտը բերել են Հայաստան
Երկու ամիս է՝ Ուկրաինայի մաքսային ծառայություններն առգրավել են հայկական «Սիգարոն» ընկերության արտադրանքը, որը Օդեսայով պետք է հասներ Լեհաստան։ Ընկերության կոմերցիոն տնօրեն Ահարոն Թադեւոսյանը տեղեկացնում է, որ իրենք Եվրամիության՝ 2016թ. կանոնադրությանը ամբողջությամբ համապատասխանող ապրանք են արտադրել եւ առաջին անգամ պատրաստվում էին եվրոպական շուկա դուրս գալ: Ինչպես տեղեկացրեց՝ «Սիգարոն» ընկերությունը կարողացել է Ուկրաինայի տարածքում առգրավված իրենց արտադրանքը ետ ստանալ եւ տեղափոխել Հայաստան՝ հաղթելով դատը: Այնուհետև՝ վստահեցրեց, որ Եվրոպական խիստ պահանջներին համապատասխան արտադրանք ստեղծելուց հետո ընկերությունը մեծ ջանքերի գնով պայմանագիր էր կնքել լեհական մի ընկերության հետ: Թե´ Լեհաստանին, թե´ Եվրամիությանը ներկայացվել էր հաշվետվություն, թե ինչպես է պատրաստվում ծխախոտը, ինչ նյութերից և բաղադրիչներից է կազմված:
