Կրքեր Իրանի շուրջ. «ԱՄՆ-ը լավ գործընկեր չէ»` Ռոհանին սպառնում է

Իրան-ԱՄՆ փոխադարձ «հրաձգությունների» պակաս չի զգացվում վերջին օրերին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ շարունակի «պատժամիջոցների ու հարկադրանքի» քաղաքականությունը, ապա Իրանը ժամերի ընթացքում դուրս կգա միջուկային համաձայնագրից: Ռոհանին խոսել է Իրանի խորհրդարանում: Պատգամավորներին ուղղված ելույթում նա նաև քննադատել է Վաշինգտոնին: «Իրանը շատ կարճ ժամանակում՝ ոչ թե մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա, այլ մի քանի ժամվա ընթացքում կվերսկսի իր նախկին դիրքից, և այս անգամ շատ ավելի խիստ ձևով, քան բանակցություններից առաջ», - ասել է Իրանի նախագահը: Ռոհանին քննադատել է Միացյալ Նահանգներին՝ ասելով, թե վերջին ամիսներին ամբողջ աշխարհը ականատես է, որ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ն խախտում է ոչ միայն միջուկային համաձայնագիրը, այլ նաև ուրիշ պայմանագրեր՝ Փարիզի համաձայնագիրը, Կուբայի հետ պայմանագիրը, Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը, Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության պայմանագիրը: «Դաշնակիցները տեսնում են, որ ԱՄՆ-ը լավ գործընկեր չէ, և ոչ էլ՝ բանակցային հուսալի կողմ», - Իրանի խորհրդարանում հայտարարել է վերջերս վերընտրված Հասան Ռոհանին: Իրանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ նա ստանձնել է 10 օր առաջ՝ օգոստոսի 5-ին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ վատ գործարք էր համարել Բարաք Օբամայի նախագահության օրոք նախորդ վարչակազմի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը: Երկարատև բանակցությունների արդյունքում 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց Իրանի և աշխարհի վեց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Այդ համաձայնագրի հիմնական իմաստն այն է, որ Իրանը սահմանափակում է միջուկային ծրագրերը, Արևմուտքը համոզվում է, որ Թեհրանը ատոմային զենք ստեղծելու քայլեր չի կատարում և վերացնում է Իրանի դեմ երկար ժամանակ կիրառվող խիստ պատժամիջոցները: Սակայն Դոնալդ Թրամփը դա շատ վատ գործարք է համարում, Թեհրանը, իր հերթին, համաձայնագրի ստորագրումից հետո բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց՝ առիթ տալով նոր պատժամիջոցների: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր վերջին հայտարարության նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդագրություններում նշվում է, որ նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը՝ այդ թվում էներգետիկ և տրանսպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջազգային որոշ հարցեր: Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ չնայած Ռոհանիի հայտարարություններին՝ Թեհրանին ձեռնտու չէ խզել աշխարհի գերտերությունների հետ համաձայնագիրը, և Թեհրանը այդ քայլին չի գնա: Ստեղծված բավական լարված իրավիճակից արձագանքեց պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա 2015-ին աշխարհի գերտերությունների հետ կնքված համաձայնագրից, որը նախատեսում է պատժամիջոցները վերացնելու դիմաց Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում: Լավրովն ասել է, թե հույս ունի՝ Իրանը դուրս չի գա համաձայնագրերից, նաև հույս հայտնելով, որ «Միացյալ Նահանգները չի խախտի համապարփակ գործողությունների պլանի իր պարտավորությունները»: Լավրովի խոսքով՝ ընդհանրապես միակողմանի սահմանված պատժամիջոցները «լեգիտիմ չեն»: Նա անպատասխանատու գործողություն է համարել, երբ որևէ խնդրի շուրջ ձևավորված հավասարակշռությունը փորձ է արվում պատժամիջոցներով խախտել հօգուտ իրենց: «Պետք չէ այդպիսի սադրանքների դիմել», - ասել է Լավրովը, նշելով, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունները հավասարակշռված են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am