Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերեւս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:

Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու: Նրանք շարունակում են. «Յուրաքանչյուր ընտրող կարող է որեւէ մեկին խոստանալ իր ձայնը կոնկրետ թեկնածուին կամ քաղաքական ուժին տալու, իսկ հետո, ունենալով ազատության, բավարար ապահովվածության ընտրությունը, կատարել իր խղճի եւ համոզմունքների համաձայն: Վերը նշված հնարավորությունը կարող է էապես ազդել ընտրության վրա, որովհետեւ ցանկալի խոստումը լսելուց հետո հավանական ընտրակեղծարարը «կխնդրի» ընտրողին լուսանկարել քվեաթերթիկը եւ նույնիսկ տեսանկարահանել քվեարկության գործընթացը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

ՔՊ-ական պատգամավորները կարծում են, որ եթե քվեախցիկների դիրքը փոխեն, եւ հնարավոր լինի ընտրողների հետեւը կանգնել, վերահսկել նրա քայլերը, առավելագույնս կապահովվի քվեարկության գաղտնիությունը, թափանցիկությունը եւ, որ ամենակարեւորն է, ընտրողի ազատ կամարտահայտությունը, քանի որ անհնար կլինի լուսանկարել քվեաթերթիկը: Իրականում իշխող կուսակցության անդամները ընտրակեղծիքի, ընտրողի քվեարկությունը վերահսկելու նոր մեխանիզմ են գործի դնում, քանի որ նախագծում հստակ չեն գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից: Ընդամենը նշված է. «Եվ եթե քվեախցիկները տեղադրվեն քվեարկության գործընթացին մասնակիցներից պատշաճ հեռավորության վրա, ինչն անհնարին կդարձնի նկատել, թե ընտրողը ինչպես է քվեարկում, ապա ե՛ւ քվեարկության գաղտնիությունը ապահովված կլինի, ե՛ւ ընտրողի ազատ կամարտահայտումը»: Իսկ ո՞րն է պատշաճ հեռավորությունը:

Ով կարող է երաշխավորել, որ ընտրախցիկին մոտեցած՝ ընտրողի հետեւը չեն գալու կանգնեն ինչ-որ մարդիկ՝ հստակ ուղղորդելով՝ ինչպես քվեարկել: Ակնհայտորեն խախտվելու է քվեարկության գաղտնիության սկզբունքը: Նկատենք, որ քվեաթերթիկ լուսանկարելու պրակտիկա միշտ եղել է, եւ անգամ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում փակ քվեարկությունների ժամանակ լուսանկարում էր քվեաթերթիկը ու հրապարակում: Փաստորեն, Աղազարյանն ու Ասլանյանը պայքարում են հենց իրենց ղեկավարի նախկին գործելաոճի դեմ: Իրականում ապագա ընտրությունները վերահսկելու մեխանիզմ է գործի դնում իշխող ՔՊ-ն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am