Կարո Եղնուկյանը հորդորում է իր նկատմամբ բռնի ուժ չկիրառել

Կարո Եղնուկյանի 2-րդ դիմումը, որտեղ նա հայտարարում է, որ կամավոր չի փոխադրվելու դատարան և հորդորում է իր կամքին հակառակ դատարան փոխադրելու նպատակով իր նկատմամբ բռնի ուժ չկիրառել ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ և ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ /Նախագահող դատավոր Ա.Գաբրիելյան/ Պատճենը՝ ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարար՝ Դավիթ Հարությունյանին և ՀՀ քրեակատարողական վարչության պետ՝  Ա.Օսիկյանին Թիվ ԵԷԴ/0039/01/17 քրեական գործով մեղադրյալ Կարո Հակոբի Եղնուկյանից, ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ, պաշտպան՝ Տիգրան Հայրապետյան, հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռ. 093-23-64-64 Դ Ի Մ ՈՒ Մ 03.08.2017թ. դիմում եմ ներկայացրել Ձեզ, ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով, որպեսզի ինձ իմ կամքին հակառակ չտեղափոխեն հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Արդեն անցել է ավելի քան 10 օր, սակայն մինչ օրս ո՜չ դատարանից, ո՜չ նախարարից, ո՜չ էլ քրեակատարողական վարչության պետից պատասխան չեմ ստացել: Կրկին պաշտոնապես հայտնում եմ Ձեզ, որ հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին ես կամավոր չեմ ներկայանալու դատարան հետևյալ պատճառաբանությամբ. Ձեր կողմից իմ նկատմամբ կիրառվել է սանկցիա 10 ժամով: Հաշվի առնելով սույն գործով  նախկին սանկցիաների կիրառման Ձեր հաշվարկը՝ Դուք առնվազն ևս 3 նիստի ինձ չեք հրավիրելու նիստերի դահլիճ: Դուք կարող եք վերանայել սանկցիայի կիրառման որոշումը միայն իմ պաշտպանի միջնորդությամբ: Նախկինում Ձեզ 2 անգամ դիմումներով հայտնել էի, որ չեմ լիազորել պաշտպանիս իմ բացակայությամբ ներկա գտնվել հետագա վարույթին, հետևաբար նրա կողմից նման միջնորդություն չի ներկայացվի, ինչն էլ ենթադրում է, որ ես ուղղակի ներկա չեմ լինելու 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Այսինքն՝  որևէ հիմք չկա ինձ դատարանի շենքի նկուղ տեղափոխել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով ամեն անգամ ինձ տեղափոխելիս շոգից ինքնազգացողությունս կտրուկ վատանում է, և մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները, տեսնելով վիճակս, առաջարկել են շտապօգնություն կանչել: Մեջքի ներվի բորբոքման, ողնաշարի ճողվածքի պատճառով ունեմ խրոնիկական ցավեր, որոնք ամեն անգամ ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում, որոնց մասին հայտնել եմ նախորդ դիիմումում, սրվում են: Այսպիսով՝ նման անմարդկային պայմաններով և բոլորովին անտեղի ինձ քրեակատարողական հիմնարկից հենց այնպես առանց նիստին մասնակցելու դատարանի նկուղ տեղափոխելը անիմաստ է,  և հաշվի առնելով վերջին հայտնի դեպքերը՝ նաև վտանգավոր: Ընդ որում, 02.08.2017թ. ինձ արդեն անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ և 8 ժամ այնտեղ պահել: Հետևաբար առանց որևէ հիմքի, երբ ակնահայտ է, որ հնարավորություն չեմ ունենալու մասնակցել նիստին նման անմարդկային պայմաններով ինձ կալանավայրից տեղափոխելը համարում եմ ոչ միայն ապօրինի, այլ նաև անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այն  դեպքում, երբ ՀՀ Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կամավոր չեմ փոխադրվելու դատարան: Այդ իսկ պատճառով հորդորում եմ. արհեստականորեն լարվածություն մի՜ ստեղծեք, որ փոխադրիչները ստիպված լինեն իմ նկատմամբ բռնի ուժ կիրառել իմ կամքին հակառակ ինձ դատարան փոխադրելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրայլը՝ միջնորդում եմ ցուցում չտալ ՔԿՀ-ին ինձ 23.08.2017թ. կայանալիք նիստին դատարան փոխադրելու վերաբերյալ:   Քաղբանտարկյալ՝ Կարո  Եղնուկյան 15.08.2017թ.

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Խրտվիլա՛կ, ո՞նց լեզուդ պտտվեց՝ այդպիսի բան ասես»․ Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Քանի՞ գերի հետը կբերի Մակրոնը․ Նաիրա Զոհրաբյան (video) Որտեղ ցեղասպանությունը անպատիժ է մնում, այնտեղ դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ Հ1-ի տնօրենը հույս ունի Իսրայելի հարվածն Ադրբեջանին․ ի՞նչ է սպասվում․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am