Նիկոլը կապիտուլյացիայի է տանում Հայաստանը, հանձնել է Արցախը, պայքարում է Ռուսաստանի դեմ, չի հիշում Իրանին, վախենում է Ադրբեջանից, հավատում է Թուրքիային

Նիկոլի ասուլիսում, մեծ հաշվով, նոր միտք չհնչեց։ Նորությունն այն էր, որ նա բաց տեքստով միացավ «ծռիստների», ՀՀ–ում թուրքական 5–րդ շարասյան կոչերին՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան համարելով սպառնալիք մեր երկրի անվտանգությանը։

Մյուս նորությունն այն էր, որ նա հրաժարվում է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, քանզի, ինչպես ինքը բացատրեց, չի ուզում նյարդայնացնել թուրք–ադրբեջանական տանդեմին։

Եթե կարճ, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ թե անոնս արեց (անոնսի վերջին ակորդը նա արդեն արել էր Նոր տարվա գիշերը), այլ տվեց Հայաստանի կապիտուլյացիայի մեկնարկը։

Ինչ վերաբերում է նրա մյուս ասածներին, ապա ունենք հետևյալ պատկերը՝

1․Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ,

2․Լաչինի միջանցքի պահով Հայաստանն անելիք չունի, քանզի 2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթի 6–րդ կետում բան չկա գրված Հայաստանի մասով (այստեղ Նիկոլը հավատում է թղթի վրա գրածին),

3․Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղն է ուզում, այլ նաև Հայաստանը ու եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա դա չի նշանակում, որ դրա հաջորդ օրը պատերազմ չի սկսի (այստեղ Նիկոլը կուզենար, բայց չի հավատում թղթի վրա գրածին),

4․Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվում է Ռուսաստանի պատճառով, քանզի հարձակվելը ներկայացնում է որպես ռուս–հայկական, իբր, սպառնալիքի դեմ կանխարգելիչ քայլ, հետևաբար, եզրակացնում է Նիկոլը, ռուսական զորքն է մեղավոր, որ Ադրբեջանը հարձակվում է և ուրեմն՝ կորչի Գյումրիի ռազմաբազան,

5․Նիկոլը քննադատում է ռուսներին, բայց հավատով է լցված Թուրքիայի հանդեպ ու չի տալիս Իրանի անունը, որի շնորհիվ է, որ Սյունիքը դեռ կա,

6․Նիկոլը Ղարաբաղը համարում է ադրբեջանական՝ փոխարենն ակնկալելով Ադրբեջանից ու Արևմուտքից Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, բայց դա չի ստանում, բայց ամեն դեպքում գնալու է Ղարաբաղը հանձնելու ճանապարհով,

7․Ինքը երաշխիք չունի, որ զիջումները կբերեն խաղաղության ու Հայաստաանը չի կապիտուլացվի, բայց ամեն դեպքում գնում ու գնալու է հանձնելու ճանապարհով,

8․Նիկոլը չի հասկանում կամ իրեն չհասկացողի տեղ է դնում Լաչինի միջանցքի պահով, քանզի չի հասկանում կամ իրեն չհասկացողի տեղ է դնում Պրահայում իր տված համաձայնության հետևանքների պահով․ Պրահայում նա համաձայնել է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, ինչով հնարավորություն է տվել Ալիևին շրջափակել «իր» Ղարաբաղը։

Նիկոլի ասուլիսը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետական հանցագործ։ Նա Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության թիվ մեկ սպառնալիքն է։ Նրան հեռացնելն անվտանգության ու մեր երկրի գոյության անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Այսօր գրեթե նույն ժամին Ալիևն էր հարցազրույց տալիս մի քանի լրատվամիջոցի։ Ալիևի ու Փաշինյանի դրսի կուրատորներն ակնհայտորեն նույնն են ու նրանց գաղափարն է եղել երկուսին միաժամանակ եթեր բաց թողնելը։ Մանավանդ որ թեմաները նույնն էին՝ 1.Ղարաբաղն Ադրբեջանինն է, 2.ռուսները պետք է հեռանան այս տարածաշրջանից։

7or.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am