Սամվել Ալեքսանյան, ինչ պատահե՞ց Ձկնկուլի հետ
2016 թվականի հոկտեմբերին Մոսկվայում սպանվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը (Ձկնկուլ մականվամբ)։ Արմեն Իսրայելյանը չնայաց երկար տարիներ Ալեքսանյանի մտերիմն էր, սակայն ինչ-որ պահից նրանց մեջ հաշիվներ էին ծագել, նա պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները: ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվելուց հետո Ձկնկուլը հազար վարկածով հերքել էր իր հայտարարությունները թերեւս հասկանալի պատճառներով։ Ըստ լուրերի նա Մոսկվա էր մեկնել Սամվել Ալեքսանյանի հետ իրենց «հաշիվները» պարզելուց հետո։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի կասկածի վեկտորներն ուղղվեն դեպի Ալեքսանյանի կողմը, այդուհանդերձ իր ոճին բնորոշ ձեւով Ալեքսանյանը «սուխոյ ատկազ» կանգնեց եւ ամեն ինչ անցավ հիշողության գիրկը։ Ինչպես ասում են՝ մարդը կա, մարդը չկա, եւ քանի որ պարոն Ալեքսանյան Ձկնկուլը ձեր ընկերն էր, ինչպես դուք էիք պնդում սպանության վերաբերյալ հերքումներում՝ ինչ պատահեց Ձկնկուլի հետ, գուցե դուք իմանաք։
