Ռուսասանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով հերթական գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին աﬔնշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ համանախագահները հայտարարությամբ հանդես կգան սեպտեմբերի կեսերին: «Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը բազﬕցս հայտարարել են համանախագահները, այդ մասին խոսվել է 2016 թվականին Վիեննայում կայացած գագաթնաժողովում, Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հուլիսին, ﬕաժամանակ, համանախագահների կողﬕց առաջարկված քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողﬔրի բարի կամքից: Մեր կողﬕց անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Հենց նման մոտեցումը Մոսկվայում կարևորեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս տարվա ապրիլին»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զախարովան՝ հավելելով, որ այժմ համանախագահներն աշխատում են հերթական գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: «Արդյունքում, սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այդ թեմայով կարվի համապատասխան հայտարարություն: Ցանկանում եմ ևս ﬔկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանում ղարաբաղյան թեմային ցուցաբերվում է հատուկ ուշադրություն, այն ﬔր արտաքին քաղաքականության առաջանահերթությունների թվում է»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
