Փաշինյանի թիմակիցները խաբել են․ մաս 1

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարի հատուկ շարք ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների եւ իրականության հակասության մասին: Այդ ընթացքում 160 խոստում-հայտարարություն ենք արձանագրել, որոնք իրականություն չեն դարձել, կամ, որ նույնն է, ողջ ընթացքում Փաշինյանը ստել է:

Այժմ նույն շարքի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա այն հայտարարություններին, որոնք արվել են Փաշինյանի թիմակիցների կողմից եւ կրկին սուտ են եղել, իրականություն չեն դարձել: Այսպես, դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։


«Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։

Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից նշված՝ եկամուտների 60-70-տոկոսանոց աճը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատավարձերի աճն ու գնաճը գրեթե նույնն են, հետեւաբար պնդումը, թե աշխատողների ֆինանսական դրությունը բարելավվել է, քանզի աշխատավարձերի աճն ավելի մեծ է, քան գնաճը, իրականում մանիպուլյատիվ է: Իրականում վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0.25 տոկոսով, այլ ոչ թե 60-70 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am