Անգործությունը և լռությունը նոր սպառնալիքների պայմաններ են ստեղծում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած տարին ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես կորսված ժամանակ։ Արցախյան պատերազմից երկու տարի անց՝ ողջ 2022 թվականի ընթացքում Հայաստանը չկարողացավ որևէ կերպ վերականգնել իր թուլացած դիրքերը։ Ավելին, հայկական կողմը ստիպված էր միայն բախվել մեկը մյուսին հերթ չտվող նոր խոշոր սպառնալիքների։ Նախ՝ ադրբեջանցիները անցած տարվա մարտին, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գրավեցին Արցախի Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը: Սակայն այդպես էլ համարժեք պատասխան չեղավ ադրբեջանական ագրեսիային։ Դրան հետևեց Բաքվի նոր պահանջը, թե Հայաստանի ու Արցախի միջև երթևեկությունը պետք է կազմակերպել նոր երթուղով։

Ու այս անգամ ևս կոպտորեն խախտելով հրադադարի մասին հայտարարությունը՝ ադրբեջանական կողմն օկուպացրեց Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Որոշ ժամանակ անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանը նախաձեռնեց նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերը նոր տարածքներ օկուպացրին Հայաստանից։ Այս ագրեսիային էլ համարժեք պատասխան չտրվեց, ու Բաքուն անցավ հաջորդ քայլին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատրվակների ներքո փակեցին Լաչինի միջնացքը։ Եթե միջանցքի փակման առաջին օրերին թվում էր, թե Ադրբեջանը տեղի կտա ու կբացի դեպի Արցախ տանող կենսական ուղին, ապա ընթացքում իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ հույսերը զուր են։ Եվ Լաչինի միջանցքը փակ է մնում նաև հիմա։ Այսինքն, իրադարձությունների օրինաչափությունը անցած տարվանից չի փոխվել, և դրա արդյունքում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ, և արցախահայությունն ուղղակի կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։


Ու այս ֆոնին հատկապես աչք է ծակում ՀՀ իշխանությունների լռությունը, ավելին՝ անտարբերությունը։ Թվում էր, թե իշխանությունները պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեին խնդիրը բարձրաձայնելու և արցախահայության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Բայց տեղի է ունենում հակառակը։ Միայն ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություններ է անում՝ կարծես թե պարզապես փորձելով ապացուցել, որ Լաչինի միջանցքն իսկապես փակ է։ Այնինչ, մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է մեծ միջազգային աղմուկ բարձրացներ և իր ողջ ներուժն օգտագործեր Ադրբեջանի վրա հուժկու ճնշման հասնելու համար։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստերում ընդամենն արձանագրում, թե Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, և հայկական կողմն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն ապահովեն Լաչինի ճանապարհով անխափան հաղորդակցությունը։ Ու վերջ, միայն այդքանը:

7Վերջապես՝ թվում էր, թե ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գային փողոց ու իրենց պահանջները ներկայացնեին իշխանություններին ու միջազգային հանրությանը։ Բայց տարօրինակ կերպով հանրության մի զգալի մասն անտարբեր է։ Թերևս այս հարցում էական դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ շատերը, ուղղակի զոհ գնալով իշխանական մանիպուլ յացիաներին, կարծում են, թե շուտով խաղաղության դարաշրջան է սկսվելու, բացվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները և Հայաստանը զարգանալու է։ Սրան գումարած՝ տարիներ շարունակ հասարակության մեջ ներարկված վտանգավորագույն թեզը, թե Արցախը բեռ է, թե Արցախն է խանգարում Հայաստանի զարգացմանը: Սրա վկայությունն են նաև նիկոլապաշտների որոշ զանգվածի այլանդակ գրառումները սոցցանցերում: Այնինչ, սա ոչ միայն վտանգավորագույն, այլև անհեթեթագույն թեզ է, որովհետև առանց Արցախի էլ ավելի է վտանգվելու Հայաստանի ապագան: Զարմանալի է նաև միջազգային հանրության անգործությունը։ Ճիշտ է՝ հայտնի գործիչներ, պաշտոնյաներ ու կառույցներ Ադրբեջանին ուղղված կոչերով են հանդես գալիս, բայց խնդիրը կոչերից այն կողմ չի անցնում։ Չկա Ադրբեջանին պարտավորեցնող որևէ բանաձև կամ որոշում։

Տարօրինակ է ռուսական կողմի պահվածքը։ Ռուս խաղաղապահները ունեն բոլոր իրավունքները Լաչինի ճանապարհը բացելու համար, սակայն ռուսական կողմը անընդհատ հայտարարում է, թե բանակցում է կողմերի հետ ճանապարհը բացելու համար։ Բայց այդպես էլ պարզ չէ, թե այդ ինչ բանակցություններ են, քանի որ Արցախից արձագանքում են, թե բանակցություններ չկան։ Ինչո՞ւ է հապաղում ռուսական կողմը կամ ինչի՞ է սպասում։ Այս թեման կապված է նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ։ Չէ՞ որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որի նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է, ինչպես այսօր վարվում է Հայաստանի ու Արցախի հետ, վաղն էլ նույն ձևով վարվելու է Ռուսաստանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am