Ստամբուլի հայաշատ թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել (տեսանյութ)
Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում նախօրեին ուշ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Անհայտ անձինք իջել են մեքենայից և կրակ բացել փողոցում, ինչի հետևանքով ծանր հրազենային վիրավորում է ստացել 27-ամյա Օսման Քյոմուրջուն:
Զինված հարձակման հեղինակներին հաջողվել է փախչել դեպքի վայրից, նրանց հանդեպ հայտարարված է հետախուզում:
