Ռուսական ՌՏՈՒ-ի կողմից սիրիացի քրդերին տրամադրվող օգնությունը Սիրիայում նոր փոփոխություններ է առաջ բերում, գրում է Huffington Post-ի վերլուծաբան Ջոզեֆ Միկալլեֆը:
Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը, օգնելով սիրիացի քրդերին եւ կառավարական զորքին, միանձնյա փոխում է Սիրիայի մարտադաշտերում ուժերի դասավորությունը:
Սիրիական քաղաքացիական պատերազմում Թուրքիայի գերակա նպատակն է թույլ չտալ իր հարավային սահմանների մոտ քրդական ինքնավար պետության ստեղծում, իր կարեւորությամբ երկրորդ նպատակը Ասադի վարչակարգի տապալումն է եւ Սիրիայում սուննի կառավարության ստեղծումը, գրում է փորձագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնահատակ ավերվել է: Ձախողվել են Թուրքիան սուննի աշխարհի կենտրոն դարձնելու Էրդողանի փորձերը:
Անկարայի համար իրավիճակն օրեցօր վատանում է. Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի հետ հակամարտության վիճակում, ինչը հղի է երկու երկրի միջեւ ռազմական ուղղակի բախմամբ, եթե Անկարան որոշի ներթափանցել Սիրիա, հավելում է վերլուծաբանը: Բացի այդ, ԻՊ-ի հանդեպ թուրքական քաղաքականության երկիմաստությունը, ինչպես եւ Անկարայի` քրդերի դեմ պայքարի վրա կենտրոնացածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության նախապայման են»,- ասված է նյութում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը