Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5 հաղթանակ տոնեց Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի 4-րդ փուլի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին 9 տուրերում: Այս գիշեր կայացած պարտիաներում առավելության հասավ Գարրի Կասպարովի, Լիեմ Լե Քուանգի, Վիշվանաթան Անանդի, Յան Նեպոմնյաշչնու և Լեինիեր Պերես Դոմինգեսի նկատմամբ: Ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի, Դավիդ Նավարայի, Սերգեյ Կարյակինի հետ ու պարտվեց Ֆաբիանո Կարուանային:
Կայծակնային շախմատի մրցաշարում նա վաստակեց 6,5 միավոր և արագ ու կայծակնային շախմատի միավորների հանրագումարով այժմ ունի 18,5 միավոր: 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրայից առաջ է անցել 2 միավորով: Արագ շախմատի մրցաշարից հետո նա 1 միավորով էր գերազանցում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ֆաբիանո Կարուանային:
Այսօր կայանալու են կայծակնային շախմատի մրցաշարի 2-րդ շրջանի պարտիաները: Դրանց ավարտից հետո կորոշվի մրցաշարի հաղթողը:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը