Ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցով քայլեր են արվում

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

«Արցախի շրջափակումից օրեր անց արդեն հայաստանյան քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել ռուս խաղաղապահներին ավելի լայն լիազորություններ տալու հավանականության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր հայտնել։ Մեզ հասած տեղեկություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն այժմ ակտիվորեն աշխատում են այդ օրակարգի շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքն Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու մասին է, ինչից հետո նրանք ոչ միայն միջանցքի կամ սահամնների անվանտգությունն ապահովելու, այլ նաև՝ տեղաբնակների պաշտպանությունը, նրանց հումանիտար ու կենսական նշանակության այլ հարցերը լուծելու գործիքակազմ կունենան։ Առավել պարզ ասած՝ ինչ-որ մի խումբ, իր իսկ քմահաճույքներից ելնելով, չի կարող գալ ու որոշել ճանապարհ փակել, կամ եթե նման բան տեղի ունենա, ապա հստակ, սևը սպիտակի վրա գրված է միջազգային (տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի) կանոնդարության համաձայն՝ խաղարար առաքելություն իրականացնողները կարող են բացել ճանապարհը, եթե պետք է լինի, անգամ ուժ կկիրառեն։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը չհերքեց, որ նման գործընթացի մասով որոշակի քայլեր արվում են։ «Մինչև այս ամենը՝ միջանցքի փակումը, մենք համապատասխան առաջարկներ արել էինք արդեն, որովհետև հասկանում էինք, որ եթե խաղաղապահները ՄԱԿ-ի միջազգային մանդատ չունենան, ապա կարող են նման խնդիրներ առաջանալ։ Մանդատն իրենց թույլ է տալիս ոչ միայն խաղաղապահ լինել, այլ խաղաղություն պարտադրող ուժ լինել։ Եվ եթե այդ բաղադրիչը լինի, ապա նման քայլեր՝ ճանապարհ փակել, խոչընդոտել երթևեկը, տեղի չեն ունենենա»,- մեկնաբանեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

«Այդ մասով այժմ հստակ գործընթաց կա՞»,- հարցրեցինք Բաբայանին։ Ի պատասխան նա նշեց, ու առաջարկել ու նույնիսկ խնդրել են միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Արևմուտքին ու Ռուսաստանին, մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու գնալ հենց այս՝ միջազգային մանդատի ուղղությամբ։

Արցախի ժողովուրդը կոտորվում է, ու մեզ պետք է կա՛մ օգնեն բացել ճանապարհը, կա՛մ գոնե չխոչընդոտեն, չսպանեն մեր ժողովրդին։ Եթե ՄԱԿ-ի միջազգային մանդատ ունենան ռուս խաղաղապահներն, ապա ամեն բան հստակ կլինի։ Տեսեք, օրինակ Կոսովոյում նման բան հնարավոր չէ, որ մի խումբ մարդիկ գան ու ինչ-որ ճանապարհենր փակեն, որովհետև միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներն անմիջապես կցրեն նրանց, ու դա կանեն ուժի կիառմամբ ընդհուպ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը»,- գրում է օրաթերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am