Ռուս զինծառայողի մահվան իրական պատճառը
Օգոստոսի 13-ին Սևանա լճում ռուս զինծառայողը մահացել է ոչ թե ջրահեղձման հետևանքով, այլ` նրա մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը: «Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից: «Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը։ Դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկների տրամադրած տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը», ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ ՔԿ նախագահ հանձնարարությամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։
