2022 թվականի ամենասկանդալային նախագծերը

«Հրապարակ» թերթը գրում է․ «2022 թվականի 4-րդ նստաշրջանի ընթացքում կառավարությունը 147 նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որոնք ընդունվել են, 39 նախագիծ էլ ընդունվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 1 նախագիծ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Ստորեւ ներկայացնում ենք նախորդ տարվա ամենաաղմկահարույց օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց մի մասն այդպես էլ չի ընդունվել։

1. Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ են ադրբեջանցիների՝ Հայաստան անարգել մուտքն ապահովել, եւ դա կազմակերպելու համար հրահանգ էր տվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Փաշինյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց ԱԱԾ-ն շրջանառության մեջ էր դրել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ Սոթք, Երասխ եւ Քարահունջ համայնքների տարածքում՝ հայ- ադրբեջանական սահմանին, պետք է անցակետեր տեղադրվեն։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ուներ, թե այսպես կարող է փակել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, սակայն Ադրբեջանը ոչ թե ճանապարհ էր ուզում Հայաստանից, այլ հենց միջանցք։

2. Ամենաաղմկահարույց նախագծերից մյուսը «24 մլն դրամով բանակից ազատվելու» մասին օրենքի նախագիծն էր, որը հեղինակել էր պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդ նախագծի՝ զինապարտ քաղաքացին կարող էր պետական բյուջե վճարել 24 մլն դրամ եւ միայն 4 ամիս տեւողությամբ ուսումնական փուլ անցնել բանակում, ապա՝ զորացրվել։ Այս նախագծի վերաբերյալ արձագանքներն այնքան բացասական էին, որ, ի վերջո, հեղինակները հրաժարվեցին դրանից։

3. 2022 թվականի ընթացքում օրենքում փոփոխությունների եղանակով բարձրացվեց նախ ԲԴԽ անդամների ու նախարարի, ապա գլխավոր դատախազի աշխատավարձը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ամսական եկամուտներն ավելացան 50 տոկոսով, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինը՝ 100 տոկոսով։ Փոփոխությունները կատարվել էին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

4. Նոյեմբերի վերջին խորհրդարանը շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր համաձայնել այդ նախագծին։

5. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով սահմանվում էր քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան, եւ չեղարկվում էր զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Այսինքն՝ 21 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող էր զենք ձեռք բերել 10 տարի ժամկետով՝ նախկին 5 տարվա փոխարեն։ Այդ նախագիծն ԱԺ-ն ընդունեց հոկտեմբերի 5-ին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am