Անցնող տարվա ամենաաղմկահարույց քրեական գործերը

Հրապարակը գրում է. 2022 թվականին իրավապահ համակարգի կողմից բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, որոնց մեծամասնությունը դեռեւս նախաքննության փուլում է։ Այդ գործերից շատերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քաղաքական հետապնդումներ։ Ստորեւ ներկայացնում ենք մի շարք քրեական գործեր, որոնք մշտապես ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել եւ հասարակական մեծ հնչեղություն են ստացել, եւ որոնց մեջ կան քաղաքական հետապնդման տարրեր։


1. 2022 թվականի սեպտեմբերին քրեական մեղադրանք առաջադրվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը։

2. Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց մի քանի օր առաջ՝ օգոստոսի 30-ին, հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ եւս մեկ հրամանատարի՝ Միքայել Արզումանյանին, ով եւս մեղադրվում է նույն արարքը կատարելու՝ ծառայության նկատմամբ անփութություն դրսեւորելու մեջ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի առաջին փուլում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, ով ծանր վիրավորվեց, եւ երկրորդ փուլում նրան փոխարինեց հայտնի Միշկան՝ Միքայել Արզումանյանը։

3. Տարվա սկզբին՝ մարտ ամսին, մեղադրանք առաջադրվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արտակարգ իրավիճակների նախարար նշանակված եւ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած Անդրանիկ Փիլոյանին։ Փիլոյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք ստանալու համար։ Պարզվեց՝ մեղադրանքի հիմքում ջեռուցման կաթսան տուն տանելը եւ ինչ-որ պաշտոնների նշանակելու համար կաշառք վերցնելն է։ Նրան մի քանի ամիս պահեցին կալանքի տակ, ապա ազատ արձակեցին։

4. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին այս տարվա հունվարի 10-ին մեղադրանք էր առաջադրվել հայտնի «անորակ հրթիռների» գործով։ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել: Այդ գործով մեղադրյալները մի քանիսն են, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալները, ՊՆ ավիացիոն վարչության պետը։

5․ Մայիս ամսին ընդդիմության փողոցային պայքարի շրջանում մեղադրանք առաջադրվեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։ Նրան մեղադրում էին նյութապես շահագրգռելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ։ Քրեական գործի հարուցման պատճառ էր դարձել մի մոնտաժված ձայնագրություն, որում ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ասում է, թե կարող է մինչեւ 2 հազար ուսանող մասնակից դարձնել բողոքի ակցիաներին, եթե նյութական աջակցություն լինի։ Ու թեեւ Չալաբյանի պատասխանից հասկանալի չէ՝ այդ գումարները վճարվելու են, թե ոչ, բայց նրան կալանավորեցին եւ երկար ժամանակ կալանքի տակ պահեցին։ Մեծ թվով հանրային գործիչներ միջնորդում էին, որ նրա կալանքը փոխվի, սակայն իշխանությունը նրան 3 ամսից ավելի պահեց կալանքի տակ։

6. Տարեվերջին՝ նոյեմբերին, մեղադրանք առաջադրվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակահատվածին, երբ Բժշկական համալսարանն Իշխան Սաղաթելյանի հորը պատկանող հանգստյան տանը սենյակներ է ձեռք բերել, որը եւ օգտագործվել է ԵՊԲՀ կարիքների համար։ Աշոտյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար, նա այս մեղադրանքն աբսուրդ եւ քաղաքական հետապնդում է համարում իր նկատմամբ։

7. Հոկտեմբերի 17-ին ձերբակալվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Փաստաբանը, որն ընդդիմադիրների գործերով էր մասնակցում դատավարություններին, մոտ մեկ շաբաթ առաջ ազատ է արձակվել։ Փաստաբանական համայնքը հայտարարություններ արեց, որով գնահատական տվեց այս գործին, որ փաստաբանը կալանավորվել է մասնագիտական գործունեության համար, նրա գործողություններին դատավորի կողմից լիազորությունների չարաշահմանն աջակցելու որեւէ քայլ չի եղել։

 

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am