Սադրիչ հայտարարություն

«Հրապարակ օրաթերթը» գրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝ այս պատճառով են փակել Լաչինի միջանցքը։


Խորհրդարանական իշխող խմբակցության մեր աղբյուրը նշեց, որ անցած շաբաթ են փակ հանդիպում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, սակայն բառ անգամ չի խոսվել Ռուսաստանի կողմից որեւէ պարտադրանքի մասին, առավել եւս՝ միութենական պետության մասով։ Մեր աղբյուրն ասաց, որ վարչապետի ներկայությամբ քննարկել են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը։

Հիշեցնենք , որ Լուկաշենկոն ամիսներ առաջ բավականին տհաճ ձեւակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին եւ խոսելով միութենական պետության, ինչպես նաեւ ապագայում հետխորհրդային տարածքում հնարավոր նոր ինտեգրացիայի մասին, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի», ապա հավելել․ «Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաեւիչը դա տեսավ»: ՔՊ-ի փակ քննարկմանն անգամ առաջարկ է հնչել՝ գուցե միութենական պետությանը միանալը լինի Հայաստանի փրկության ճանապա՞րհը, բայց Փաշինյանը դրան չի արձագանքել։ ՔՊ-ի ոչ սորոսական թեւում համաձայն են Պեսկովի բնորոշմանը, որ Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել՝ Լաչինի միջանցքի փակ լինելու ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելով Ռուսաստանի վրա։

 

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am