Դվին հյուրանոցը կդառնա՞ խաղատուն
Չնայած՝ խաղատների դաշտը վեց տարի առաջ փորձ արվեց կանոնակարգել օրենքով, և ընդունվեց օրենք, համաձայն որի Երեւանից Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ տեղափոխվեցին գործող խաղատները, իսկ մայրաքաղաքում խաղատնային բիզնեսի թույլ տվություն սահմանվեց 100 մլն դոլոր ներդրումների դեպքում, սակայն այդ հարցը կարող է նորից օրակարգ գալ։ Մասնավորապես օրենքում վարչապետ Կարեն Կարապետյանն է փոփոխություններ նախատեսում, որոնք նպաստելու են իր մերձավորների շահերին։ Տեղեկություններ են շրջանառվում, որ տրանսպորտի նախարարության նախկին շենքը, որը գտնվում է Հանրապետության հրապարակում, պատրաստվում են աճուրդի դնել, մեր տեղեկություններով՝ գնորդի անունը հայտնի է՝ այն լինելու է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Դվին հյուրանոցի առաջին հարկը եւս նախատեսվում է հյուրանոցային համալիր դարձնել, այժմ համալիրը վերանորոգման փուլում է։
