Սերժ Սարգսյանի արտոնյալները
Թյուր կարծիք է ձեւավորվել, թե մաքսային ծառայության նախկին պետեր Արմեն Ավետիսյանն ու Գագիկ Խաչատրյանը իշխանությունից լքված ու հալածյալի վիճակում են, սակայն մեր տեղեկություններով, ի հեճուկս այդ խոսակցությունների, նրանց բիզնեսը ծաղկում է։ 2008-ից, երբ պաշտոնանկ եղավ Արմեն Ավետիսյանը, նրա տունը թալանեցին, հետո հիվանդության մասին սկսեցին խոսել, մինչդեռ, մեր տեղեկություններով, հիմա նա բավական լավ վիճակում է, ծաղկում է նրա բիզնեսը ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում։ Նա բավականին ջերմ ու բարեկամական հարաբերություն ունի Սերժ Սարգսյանի հետ։ Ավետիսյանին հաճախ կարելի է տեսնել Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում իր թանկարժեք ամենագնացով եւ պետական համարանիշներով ուղեկցող Ջիփ մեքենայով, որը պահպանում է վերջինիս անվտանգությունը։ Գագիկ Խաչատրյանի բիզնեսը նույնպես ծաղկում է, նրա պաշտոնանկությունից հետո ունեցած միակ կորուստն այն էր, որ պարտադրեցին Արցախում ներդրումներ անել։
