Սևանում ստեղծվելու է «Գրանդ Սաֆարի», ձկնորսական քաղաք

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այսօր Սևանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտներ կան: Բացառությամբ 4-5 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած տաղավարներ, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ և այլն: Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի ամիս առաջ մարզերից ներդրումային ծրագրեր ուզեց: Ի՞նչ ներդրումային ծրագրեր կան Սևանում՝ «Առավոտի» հարցին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց, որ ներդրումային տասը ծրագիր արդեն ռեալ է: Ըստ պարոն Գուլանյանի՝ հողը լինելու է պետական սեփականություն, բայց վրայի շենք-շինությունները՝ սեփական: Բոլոր ծրագրերն էլ նախատեսված են Սևանի ափամերձ հատվածների համար: Սևանում իրականացվող ծրագրերից մեկը, Վահե Գուլանյանի խոսքով, որը որ և ամենախոշորն ու «ամենաամբիցիոզն» է, լինելու է Գավառի ճանապարհի վրա՝ Նորաշեն համայնքի մերձակայքում: «Այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին, լինելու է զբոսաշրջային գոտի, որը 70 մլն դոլարի չափով արժեք է ունենալու: Ներդրողն արդեն կա՝ Ամերիկայի հայ է: Շատ ամերիկահայեր մասնակցելու են այս ծրագրին, բավականին լուրջ ծրագիր է»,-ասաց մեր զրուցակիցը: Երկրորդ ծրագրի ներդրողը ֆրանսահայ է, որի նախագիծը կյանքի կկոչվի Լճաշեն համայնքի հարակից տարածքում: Գործարարն արդեն 800 հազար դոլարի ներդրում է արել, ըստ Վահե Գուլանյանի, շուտով ևս մեկ մլն դոլար և ավելի ներդրում կանի: Երրորդը՝ Հին քաղաք նախագիծն է, որը ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, բավականին խոշոր ծրագիր է՝ 120 մլն դոլարի արժողությամբ: «Սա լինելու է մասնակցային ֆոնդի պես, յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է այնտեղ հանգստի հատված ունենալ, կարող է ունենալ: Մյուսը՝ «Լավանդա Սիթիին» հարակից տարածքում է լինելու՝ առանձնատնային ավանի պես, որը, իմ կարծիքով, կսկսվի եկող տարի կամ մյուս տարի: Թերակղզին ամբողջությամբ փոխվելու է, այն բերելու ենք բարվոք տեքստի»: Ծրագրերից մեկը նախատեսված է Ծովագյուղ համայնքի հատվածում: Պարոն Գուլանյանի խոսքով, այստեղ էլ լինելու է մեծ «Գրանդ Սաֆարի»՝ իր գրանդ պարկով: «Այստեղ նաև հանրային լողափ է լինելու: Հին ձկնորսական քաղաք է կառուցվելու, շրջակայքում լինելու է Սաֆարի պարկ, ձիարշավարաններ և այլ ժամանցային տուրեր»: Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am