Ինչ «ազատություն» են փնտրում հայաստանցիներն արտերկրում

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետև այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է: Բայց երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետև ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է: Նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում: Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ և հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբևէ CNN-ի եթերում հայտնվելն է և սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու»: Այո, դա կարևոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի: Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների: Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է այն պատճառով, որ Միացյալ նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար և ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում եմ, որ հանուն այդ «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am