Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր և այլն: Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատև հանգստի, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, «կարճատև հանգստից» իսկապես կարճատև է: Սարգսյանն, օրինակ, արձակուրդ մեկնեց հուլիսի 24-ին, վերադարձավ օգոստոսի 14-ին, այդ ընթացքում երկու օրով ընդհատելով այն Իրանի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու համար: Երեքշաբաթյա հանգիստը կարճատև չես անվանի, թեև նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նախագահը մեկնելու է կարճատև հանգստի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչև 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝ նշելու իր ծննդյան տարեդարձը: Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաև կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլև կատարվածից մտահոգվելու որևէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»: Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց և այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում: Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից և «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար: Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար: Նախօրեին վարչապետի խոսակը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը իր կարճատեւ արձակուրդը կանցկացնի Արցախում: Այս փաստն ինքնին վերլուծաբանները գնահատել են որպես քաղաքական բազմաթիվ մեսիջներ պարունակող քայլ, արտերկրում հանգստացած Սարգսյանին նետված մարտահրավեր: Այսօր էլ ԼՂՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ «վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու եւ շրջանի հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին»: Կից լուսանկարներում երևում է, որ Կարեն Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, ինչն առնվազն տարօրինակ է Հայաստանում մոլեգնած բնապահպանական աղետի ֆոնին: Չենք ակնարկում, իհարկե, թե վարչապետը չարախնդում է: Ավելի հավանական է, որ նրա բարձր տրամադրությունն ապահովել են Արցախում տարբեր տնտեսական նախագծերի հաջողությունները»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արաղչին կհանդիպի Պուտինի հետ Մանրամասներ՝ «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերված դիերի մասին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում․ կա տուժած Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Թշվառությունն էս տեսքն ունի․․․ հացը լափ սարքողը, ստրուկին տեր կարգողը, վերքը նորոգողն ու հայրենիքի գողը «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա» Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ Նախագահը Ցեղասպանության տարելիցին չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am