Ի՞նչ զարգացումներ են սպասվում Լաչինի միջանցքի շուրջ

Ադրբեջանն արդեն 12-րդ օրն է՝ ապօրինաբար ու ակնհայտ ռազմաքաղաքական նպատակներով շրջափակել է Արցախը՝ փակելով Լաչինի միջանցքը։

Ադրբեջանի նպատակները մի քանիսն են՝

-վարկաբեկել ռուս խաղաղապահներին ու արժեզրկել նրանց առաքելությունը,

-հարվածել Արցախի տնտեսությանը և ստիպել հայերին լքել սեփական տները,

-ճնշել Հայաստանին՝ գնալ հերթական զիջումների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում,

-սրել իրավիճակը և ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել,

-նախապատրաստվել Իրանի դեմ գործողություններին։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Ադրբեջանն ակնհայտ թշնամական ակտ է իրականացնում՝ հիմնվելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Պրահայում Փաշինյանը համաձայնել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն։ Այդ մասին հրապարակավ հայտարարեց Ալիևն Աստանայում ու նրա ասածները լռությամբ հաստատեց Փաշինյանը։ Ասել է թե՝ ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մեղավորությունը նաև Փաշինյանինն է։

Ուշագրավն այն է, որ այս փուլում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թիրախում ռուս խաղաղապահներն են։ Այսինքն՝ Ալիևն ու Փաշինյանը սինքրոնացված են աշխատում՝ ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու, թուրք-ադրբեջանական ծրագիրը կյանքի կոչելու համար։

Ինչ վերաբերում է սպասվող զարգացումներին, ապա հնարավոր են հետևյալ տարբերակները՝

1․ Լաչինի միջանցքը տևական ժամանակ չի բացվում և առաջանում է լրջագույն հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։

Այս դեպքում կա՛մ ուժային լուծում պետք է լինի, կա՛մ ադրբեջանցիները կկարողանան ինչ-ինչ զիջումներ կորզել ու հետո բացել ճանապարհը։

2․ Լաչինի միջանցքը բացվում է դիվանագիտական ճանապարհով, ինչը խնդրի ժամանակավոր լուծում է, բայց ամեն դեպքում թուլացնում է այս պահի լարվածությունը։

Թե ո՞ր տարբերակը կլինի, կերևա շատ շուտով։ Մեկ բան ակնհայտ է՝ Լաչինի միջանցքի խնդիրը ոչ միայն Արցախին, այլ ավելի շատ Հայաստանին է վերաբերում։ Բացի այդ՝ սեղանին դրված է Արցախի 120 հազար ժողովրդի ճակատագիրը և ռուս խաղաղապահների վարկը։ Վերջիններս ծանր վիճակում են․ մի կողմից չեն ուզում և միջազգային իրավիճակից ելնելով՝ չեն կարող զենքի ուժին դիմել ոի այդ ձևով բացել ճանապարհը, մյուս կողմից՝ չեն կարող չբացել Լաչինի միջանցքը, քանզի դա իրենց պատասխանատվության գոտին է։ Այս առումով նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն են դրված խաղասեղանին։

Եթե խաղաղապահներն ուժի դիմեն, ապա մեր տարածաշրջանը կհայտնվի մեծ կրակի մեջ, Հայաստանն ու Արցախն էլ կդառնան ռազմական մեծ բախումների թատերաբեմ։ Բայց մյուս կողմից էլ՝ չի կարող Հայաստան-Արցախ ճանապարհը փակ մնալ, քանզի դա դանդաղ մահ է և կրկին հղի է մեր տարածաշրջանը կրակի վերածելու հեռանկարով։

Ամենասարսափելին այն է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որը Արցախը համարում է ադրբեջանական, Բաքվի հետ համատեղ աշխատում է ռուս խաղաղապահների դեմ ու փորձում մեր տարածաշրջանում առաջ մղել թուրքական գործոնը։ Այսինքն՝ թշնամին ոչ միայն դրսից է, այլ նաև՝ ներսից։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 720 անգամ
Լրահոս
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am