Անհետաձգելի օրակարգը...

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ
խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի
կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ
Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս
Զաքարեանը: Առերեւոյթ դրական ու օգտակար նոր ինստիտուտի կեանքի
կոչման ֆունկցիոնալ հեռանկարի մասին քննարկումները վստահօրէն մեծ
աշխուժութիւն կը հաղորդեն խորհրդաժողովի տարատեսակ նիստերում:
Մինչայդ, սակայն, յուսանք, որ ժամանակին նոյն համընդհանուր
մտասեւեռումներից բխած եւ 2011 թւականին կեանքի կոչւած
«Համահայկական բանկ»-ի ճակատագրին չենթարկւի գործառոյթով թէեւ
տարբեր, բայց գաղափարով նոյնանպատակ ստեղծւելիք կառոյցը...: Ըստ
տնտեսագէտ եւ ժամանակին ԱՄՆ-ում՝ ՀՀ դեսպան Թաթուլ
Մանասէրեանի՝ «Համահայկական բանկը իր գործունէութեան 6
տարիների ընթացքում վաստակելով ընդամենը 75000 դոլար, կորցրել է
Սփիւռքի վստահութիւնը եւ այժմ կանգնած է փակւելու սեմին»...:
.... Սա ՝ իմիջիայլոց:
Գալով բուն խնդրին, այսինքն՝ 26-ամեայ անկախ հանրապետութեան
ֆոնի վրայ կայացող 6-րդ Համահայկական համաժողովին, խիստ պատշաճ
ու այլեւս անյետաձգելի օրակարգ պէտք է համարել Պետական
Անկախութեան 100-ամեակին ընդառաջ՝ Պետականատիրութեան
համազգային նշանակութեան եւ պետական մտածողութեան
հայեցակարգային բանաձեւի քննարկում-մշակումը: Եւ այս
հանգամանքից, ինչ խօսք, բխելու է Հայոց Պետականատիրութեան
Համազգային Հռչակագիր՝ պետական ամենաբարձր մակարդակով, յար եւ
նման Հայոց Պահանջատիրութեան 100-ամեակի:
Դրանով իսկ՝ նպատակային բովանդակութիւն կը հաղորդւի մեր
համընդհանուր հիմնախնդիրների լուծմանը՝ կապւած՝ Հայաստանին,
Հայրենի Արցախին ու Ջաւախքին, Սփիւռքին եւ այս բոլորի միջոցով մեր
համընդհանուր պահանջատիրութեանը, այն է՝ Հայ Դատի ու հայոց
ազգային գաղափարախօսութեան յաղթանակի ապահովմանը...:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am