Վլադիմիր Պուտինը՝ Արամ Պետրոսյանի հանրային պաշտպա՞ն
Անցած ամռանը Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ճանաչել է մեղքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն Մոսկվայի շրջանային զինվորական դատարանից՝ նշելով, որ նա մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու մեջ։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Պետրոսյանը մեղսունակ է։ Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ մասամբ իրեն մեղավոր է համարում: «Ես մասամբ եմ ընդունում իմ մեղքը: Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,- ասել է Պետրոսյանը Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում: Այսօր մեղադրյալը դատարանին հասցեագրված ուղերձ է ընթերցել՝ խնդրելով որպես հանրային պաշտպան հրավիրել ՌԴ Վլադիմիր Պուտինին: «Խնդրում եմ ձեզ՝ ինչպես տղամարդը տղամարդուն, սպան սպային՝ եղե՛ք իմ հանրային պաշտպանը»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը ներխուժել էր բանկի մասնաճյուղ ու չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա այնուհետև ինքնակամ հանձնվել էր իրավապահներին՝ պարզաբանելով, որ այդ կերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնես ոլորտի խնդիրների վրա
