Ո՞վ էր սպասում, որ Կարեն Դեմիրճյանը կհայտարարվի ազգային հերոս

«Հրապարակ» թերթը գրում է. «ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, որը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, մամուլից է տեղյակ, որ հանդիպումներ չեն լինում։ Ինչ վերաբերում է հնարավոր միավորումներին, ապա կարծում է, որ դրանք կլինեն։ «Կարծում եմ, որ առաջիկայում կլինի աշխուժություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ որ օրակարգը կարող է ընդհանուր հայտարարի բերել քաղաքական ուժերին։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հեռացման ծրագիրը կարո՞ղ է միավորել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների ճշտումը։ Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի, նրան մենք չենք նշանակել, որ մենք էլ հեռացնենք։ Իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունների ճշտման հետեւանքով էլ կլինեն նոր վերադասավորումներ։ Գլխավոր պատճառն այնտեղ է, նրա՛նք են նշանակում պաշտոնյաներ։ Նրանց նշանակած պաշտոնյաների հետ մենք ի՞նչ գործ ունենք։ Պետք է փակենք այդ նշանակման ճանապարհը, թողնենք, որ ժողովուրդն ընտրի»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Խորհրդային անցյալին էլ եղավ անդրադարձ։ ԽՍՀՄ այլախոհ Ազատ Արշակյանը, որը 10 տարի անցկացրել է խորհրդային բանտերում, հիշեցնում է, որ պետք չէ մոռանալ, թե ինչպես ԽՍՀՄ երկարամյա ղեկավար Կարեն Դեմիրճյանին անկախ Հայաստանում ճանաչեցին որպես ազգային հերոս։ «Սովետական Միության գլխավոր պաշտոնյան, բոլշեւիկյան գլխավոր պաշտոնյան, պարզվեց, որ հայրենասեր է, եւ նրա անունով բազմաթիվ փողոցներ, հուշարձաններ կան։ 20 տարի մարդը ծառայում էր Սովետական Միությանը, որը խեղդում էր ազգային ինքնության բոլոր դրսեւորումները, ռուսական դպրոցներով էր հանրապետությունը լցված, հայկական դպրոց համարյա չկար, սակայն պարզվեց, որ նա հայրենասեր մարդ է։ Նա ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ․ այն ժամանակ ո՞վ էր սպասում, որ Կարեն Դեմիրճյանն անկախ պետությունում կհայտարարվի ազգային հերոս, բայց հայտարարվեց։ Կամ՝ Գագիկ Հարությունյանը՝ Կոմունիստական կուսակցության գլխավոր օրգանի անդամը, դարձավ Սահմանադրական դատարանի ցմահ նախագահ։ Ուրեմն Հայաստանում ամեն ինչ կարելի է սպասել։ Երբ անփորձանք կլինի հայրենասեր լինելը, այն ժամանակ մենք շատ հայրենասերներ կունենանք։ Այսօր մեր գլխավոր օրակարգը Հայաստանի անկախության, ինքնիշխանության հարցն է»,- ասաց Արշակյանը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am