Երբ «միջանցք» բառն օգտագործում եմ, Հայաստանի իշխանությունները պոզերը սրում են․ Մովսես Հակոբյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի միջոցով երեկ հակառուսական հերթական ալիքն էր բարձրացրել։ ԱԺ արտահերթ նիստում ով չալարեց, ելույթ ունեցավ եւ Լաչինի ճանապարհի փակ լինելու ողջ պատասխանատվությունը դրեց ռուս խաղաղապահների վրա։ Իշխանականների քարոզչության գլխավոր թեզն այն է, որ ՀՀ կառավարությունն անելիք չունի, թող ռուսներն ինչպես ուզում են՝ բացեն ճանապարհը։ Նման հայտարարությամբ հանդես եկավ անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը։ «Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»,- հայտարարեց նա։ Մենք զրուցեցինք Արմեն Գրիգորյանի քեռու՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի՝ Մոսիի հետ։

- Պարոն Հակոբյան, իններորդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է, ինչպե՞ս եք իրավիճակից ելքը պատկերացնում։

- Չեմ կարող մեկնաբանել։

- Ինչո՞ւ, Դուք է՞լ եք կարծում, որ ՀՀ իշխանությունները ոչինչ անել չեն կարող՝ ռուս խաղաղապահների ձեռքում է խնդրի բանալին։

- Նաեւ՝ ռուսական, երեք կողմերն էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը։ Հայաստանը՝ որպես եռակողմ հայտարարություն ստորագրած կողմ, պարտավոր է միջոցներ ձեռնարկել ճանապարհը բացելու ուղղությամբ։

- Ի՞նչ միջոցներ, Ձեր զարմիկը՝ ԱԱ խորհրդի քարտուղարն ասում է, որ իշխանություններն անելիք չունեն, դա ռուսական պատասխանատվության գոտի է։

- Չեմ մեկնաբանում։

- Չասացիք, թե ինչ կարող է անել իշխանությունը, որ չի անում։

- Ունի լծակներ եւ կարող է օգտագործել, ի վերջո, ՄԱԿ-ի անդամ երկիր է։

- Հայաստանը դիմել է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, այլ գործողություններ է՞լ եք ակնկալում։

- Իմ պատկերացումներն այլ են։ Վերջապես՝ պետությունը միայն «պիսր» չէ, որ հայտ գրի, պետությունը պիտի համախոհներ, դաշնակիցներ ճարի, աշխատի այդ ուղղությամբ, Անվտանգության խորհրդում այնպիսի որոշումներ ընդունի, որ կարողանան կյանքի կոչել։ Բայց իրենք ի՞նչ են անում, ասենք՝ թուղթը գրեցին, ուղարկեցին, դե հենա, ծրագրեր կան, կարող են իրենք չգնան էլ, հայտը գրեն ուղարկեն։

- Գուցե խորհուրդ տաք՝ ինչ է պետք անել։

- Մեկ է՝ չեն լսելու, իրենք ամեն ինչ գիտեն, իրենք հուշման կարիք չունեն։ Շատ լավ իրենք իրենց գործն անում են։

- Ո՞րն է այս իրավիճակի գինը, տարբեր վարկածներ են քննարկում, թե Ադրբեջանը բնապահպանական խնդիրների քողի տակ Արցախից ու Հայաստանից զիջումներ է ուզում, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է դրված սեղանին, ի՞նչ են ուզում կորզել այս անգամ։

- Արցախի հայաթափում եւ Սյունիքով հատուկ կարգավիճակով ճանապարհ ունենալ։

- Միջանցքի մասի՞ն է խոսքը։

- «Միջանցք» բառը չեմ օգտագործում։

- Ինչո՞ւ։

- Որովհետեւ երբ այդ բառն օգտագործում եմ, Հայաստանի իշխանությունները պոզերները սրում են։

- Տեղափոխվենք Արցախ։ Տեղեկություններ կան, որ արցախցիներն էլ փակ են պահում այն ճանապարհները, որոնցով ադրբեջանցիները պատերազմից հետո սնունդ եւ տեխնիկա էին տեղափոխում իրենց զորամասեր, խոսքն Աղդամ-Քարվաճառ, Կարմիր Շուկա-Շուշի, Մատաղիս-Քարվաճառ ճանապարհների մասին է, մինչդեռ զուգահեռ կան տեղեկություններ, որ ադրբեջանցիներն ուղղաթիռներով են այդ ամենն անում, եւ, ուրեմն, որքանո՞վ է համարժեք մեր կողմից ճանապարհներ փակելը։

- Համարժեք չէ։ Եվ իրենք ոչ միայն ուղղաթիռներով են այդ ամենն անում, այլեւ ուրիշ ճանապարհներ էլ ունեն՝ Քելբաջարը կարողանում են մատուցել չերեզ Օմար, իսկ Շուշին՝ իրենց նոր սարքած ճանապարհով։

- Եթե համարժեք չէ, այդ դեպքում ինչո՞ւ է, ասենք, Մարտունու շրջանի վարչական ղեկավարը հայտարարում, որ իրենք այդ ճանապարհը չեն բացի, քանի դեռ Լաչինը չի բացվել։

- Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց համարժեք չէ։

- Իսկ չե՞նք կարող այլ հակաքայլերի գնալ՝ հավաքի տեսքով կամ նույն ուղղաթիռներով օգնության, օդանավակայանը գործարկելու կամ որեւէ այլ տարբերակով։

- Ես իրավիճակին չեմ տիրապետում, որ կարողանամ ինչ-որ բաներ ասել։

- Իսկ Արցախի իշխանությունները, Ձեր կարծիքով, համարժե՞ք են արձագանքում ստեղծված իրավիճակին, ոմանք քննադատում են…

- Ոչ, այդպես չէ, պետք չի քննադատել։ Եթե այսօր Արցախի ժողովուրդն ապրում է ու խնդիր չունի, դա արդեն չի կարելի քննադատել։

- Մինչ այս պահը՝ այո, բայց քանի դեռ քաղաքական լուծում խնդրին չի տրվել, ճանապարհը փակ են պահելու, ու դժվարություններն օրեցօր ավելի են մեծանալու։

- Թող փակած պահեն, մենք այդպես երկար ենք ապրել, ինչքան պետք է՝ կապրեն։

- Բայց չեն կարող, չէ՞, ամիսներով փակ պահել, Դուք լուծումը ո՞նց եք պատկերացնում։

- Դա հրապարակման ենթակա չէ։

- Դուք հիմա Արցախո՞ւմ եք։

- Ոչ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 698 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am