«Բազեն» «ճտեր է հանել». գործին խառնվել է «Ֆուլ հաուսի» Գոքորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի «Բազեն» հոբելյանական է, երիտասարդական հավաքն անցկացվելու է 15-րդ անգամ, և կազմակերպիչներն այս առիթով որոշել են միջոցառման համար կրեատիվ սցենար գրել։ Այն մեկնարկելու է օգոստոսի 21-ին և ավարտվելու է 27-ին։ Գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Դանիելյանն է՝ «Ֆուլ հաուսի» Գոքորը, որն իր կնոջ հետ ծանոթացել է «Բազեում»։ Օրինակ՝ պլանավորում են նախկին բազեականների՝ հայտնի և անհայտ, լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, ինչպես նաև նկարահանել Հայաստանի պատմամշակութային կոթողներն ու վայրերը՝ նպատակ ունենալով զարկ տալ տուրիզմի զարգացմանը։ «Բազեի» առաջին օրվա հյուրը լինելու է, այսինքն՝ բացումն անելու է վարչապետ Կարեն Կարապետյանը, հաջորդ օրերին նախատեսվում է նաև պաշտպանության, սփյուռքի նախարարների մասնակցությունը, կլինեն նաև բարձրաստիճան այլ հյուրեր, իսկ փակման միջոցառմանը՝ գալա համերգին, ներկա կլինի Սերժ Սարգսյանը։ Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի ունեցող «Բազեն» «ճտեր էլ է հանել»՝ Պոլիտեխնիկն արդեն 2 տարի նմանատիպ միջոցառում է կազմակերպում։ Այս տարի այն կրում է «Միասնության ուժ» անվանումը։ Բայց այն կարծես ամբողջությամբ «Բազեի» պլագիատն է՝ նույն գույների ու ոճի մեջ, նախարարների այցերով ու մրցումներով։ Մեկնարկը տրվել է օգոստոսի 2-ին՝ Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, մասնակցում է ՀՀ և ԼՂՀ բուհերի 210 ուսանող։ Ճամբարականներին արդեն հյուրընկալվել են Պոլիտեխնիկի ՀՅԴ-ական ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, պաշտպանության, սպորտի նախարարները, «Բազեի» «հայրիկ» Կարեն Ավագյանը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am