Խոսրովի արգելոցի հրդեհը և ԱԻՆ-ի ծառայողական մեքենաների թիվն ու արժեքը

«Առավոտ» թերթը գրում է. «Օրեր շարունակ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի մարման աշխատանքները բուռն քննադատության արժանացան սոցցանցերում: Օգտատերերը կառավարությանը հարցադրումներ ունեին՝ լավ, երկրաշարժին անպատրաստ ենք, փոթորիկներին, կարկուտին անպատրաստ ենք, պատերազմին անպատրաստ ենք, սողանքներին ու փլուզումներին անպատրաստ ենք, անգամ ձյուն մաքրելուն անպատրաստ ենք, կա՞ մի բան, որին իշխանությունը պատրաստ է: Իսկ երբ ԱԻՆ-ը օգնության կանչեց ՌԴ-ի գործընկերներին՝ նրանց «ԻԼ-76» ինքնաթիռը ՀՀ ուղարկելու խնդրանքով, սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ թե դուք «համմերներով», «ջիպերով» եք շրջում քաղաքում, շքեղ ծառայողական մեքենաներ ունեք, բա մի հատ «ԻԼ-76» ինքնաթիռն ի՞նչ է՝ չեք առել պետության համար: Ուստի մենք ուսումնասիրեցինք, թե ԱԻՆ-ը, որին ուղղվում են քննադատության սլաքները, քանի՞ ծառայողական մեքենա ունի այս պահին, և ի՞նչ արժողությամբ մեքենաներ են դրանք: Պարզվեց՝ ԱԻՆ-ին սպասարկում է 21 ծառայողական մեքենա: Նախարարին՝ Դավիթ Տոնոյանին, տրամադրվել է 2008 թվականի արտադրության Nissan Patrol մակնիշի մեքենա, շարժիչի հզորությունը՝ 280 ձիաուժ: 3 փոխնախարարներից միայն մեկին է կցված մեքենա՝ 2007-ի արտադրության Toyota Avalon: Աշխատակազմի ղեկավարը նույնպես չունի մեքենա: Փրկարար ծառայության տնօրենին սպասարկում է 2003-ի արտադրության «Լանդ Կրաուզեր»: Ի տարբերություն փոխնախարարների՝ փրկարար ծառայության տնօրենի 5 տեղակալներին ապահովել են մեքենաներով: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության պետին սպասարկում է 2007-ի արտադրության BMW, որի շարժիչի հզորությունն է 306 ձիաուժ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am