Հրդեհները շարունակվում են
Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հովսեփյան 6 հասցեում գտնվող «Օլիմպոս» կրթահամալիրի մոտակայքում՝ մոտ 350 քմ, Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կողբ թաղամասում` մոտ 500 քմ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում՝ մոտ 700 քմ, Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Իջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցու մատակայքում՝ մոտ 700 քմ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1300 քմ և 800 քմ, 7-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պրոֆ-տեխ ուսումնարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Լևոն Բեկի փողոցում գտնվող հուշարձանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աչաջուր գյուղի մոտակա հանդամասում՝ մոտ 22 հա, Շիրակի մարզի Հառիճ գյուղում՝ «Հառիճավանք»-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Լոռու մարզի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սանահին» կայարանի մոտակայքում` մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Սալքար թաղամասում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
