Խախտումներ՝ բենզինի շուկայում. «Սուպերի» տակ «Ռեգուլյար» և «Պրեմիում» են վաճառում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այս թվում նաև նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել։ Մեր տեղեկություններով՝ տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում։ Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառվում է  բարձր որակի բենզինի անվան տակ: Դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Ինչ իրավիճակ է վառելիքի շուկայում վարչապետի հայտարարությունից և հանձնարարականից հետո, փորձեցինք պարզել շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանից: Խալիկյանը հաստատեց, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառում։ Ըստ Խալիկյանի՝ «դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից երկու տեսակի բենզին են վաճառում։ Օրինակ՝ հորից, որտեղ ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաև «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տակ են վաճառում»։ Մեր տեղեկություններով՝ մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել։ Մեր տեղեկություններով՝ խախտումներ են արձանագրվել բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունում, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Մաքսդալ» ՍՊԸ-ում, «Գայանե Իսպիրյան» ԱՁժում, «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանում, «Մուլտի ագրո»-ում, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ում, «Կապանցի Սամո» ՍՊԸ-ում, «Բլեք նեվթ», «Գրանդ պետրոլիում» ընկերություններում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am